Կաղապար:Օրվա հոդված/Դեկտեմբերի 13, 2016 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված

Քրիստոֆեր Յոներ, կինոյի և հեռուստատեսության նորվեգացի դերասան։ Բեռլինի միջազգային կինոփառատոնի «Shooting Stars» մրցանակի դափնեկիր է (2003), Կոպենհագենի միջազգային կինոփառատոնի «Ոսկե կարապի» մրցանակակիր «Լավագույն դերասան» անվանակարգում (2003) և «Օսկարի» նորվեգական համարժեք «Ամանդա» մրցանակի դափնեկիր (2005)։

Նորվեգացի կինոքննադատ Ֆրեդրիկ Ֆևանգը Յոների մասին գրել է, որ նա «ի տարբերություն նորվեգացի այլ կինոաստղերի, չունի դասական հետաքրքիր արտաքին կամ հարուստ թատերական փորձ, բայց շնորհիվ իր գրավչության և բազմակողմանի տաղանդի հասել է կարգավիճակի, և հավանաբար Նորվեգիայի նոր աստղերի մեջ ամենավառն է»։ Դերասանին ճանաչում են բերել հատկապես անկայուն հոգեբանություն ունեցող նևրասթենիկ կերպարների դերերը («Նա, ով վախենում էր գայլերից», «Երկնքից ընկնողը», «Հարևանություն» ֆիլմերը), ինչպես նաև կարողությունը՝ չափազանց համոզիչ կերպով արտահայտելու անհանգստություն և հուսահատություն։

Ինչպես նորվեգացի շատ այլ դերասաններ, Յոները ևս սկսել է իր դերասանական գործունեությունը մանկական և պատանեկան... Ավելին