Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 3, 2013 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հենրի Ֆոնդան զինվորական համազգեստով
Հենրի Ֆոնդան զինվորական համազգեստով

Հենրի Ջեյնս Ֆոնդա (անգլ.՝ Henry Jaynes Fonda; մայիսի 16, 1905օգոստոսի 12, 1982), թատրոնի և կինոյի ամերիկացի դերասան, Օսկար և Ոսկե Գլոբուս մրցանակների դափնեկիր, դերասաններ Պիտեր Ֆոնդայի և Ջեյն Ֆոնդայի հայրը, Բրիջիտ Ֆոնդայի պապը: Ամերիկյան կինոակադեմիայի կողմից 1999 թվականին հրապարակված Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում 6-րդ տեղում է:

Հենրի Ֆոնդան ծնվել է ԱՄՆ-ի Ներբրասկա նահանգի Գրանդ Այլենդ քաղաքում: Պատանի տարիներին Հենրի Ֆոնդան բոյսկաուտների շարժման ակտիվ մասնակից էր, հետաքրքրված էր նաև գեղանկարչությամբ, լավ լողորդ էր, վազորդ և չմշկասահորդ:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ 1943 թվականին Ֆոնդան կամավոր զորագրվում է ԱՄՆ բանակ, ծառայության անցնելով ռազմածովային ուժերում, որտեղ ծառայում է 3 տարի, ստանալով կրտսեր լեյտենանտի կոչում: Որպես դերասան Հենրի Ֆոնդայի նորամուտը տեղի է ունեցել 12 տարեկանում` իրենց քաղաքի Omaha Community Playhouse սիրողական թատրոնում:

Շարունակել