Jump to content

Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 12, 2013 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարքեթինգ միքսի տարրերը
Մարքեթինգ միքսի տարրերը

Մարքեթինգ (անգլերեն՝ marketing) բառն առաջացել է անգլերեն market բառից, որը նշանակում է շուկա, իսկ «մարքեթինգ» տերմինը նշանակում է գործել շուկայում։

Մարքեթինգի հայաֆիկացրած տարբերակներ են համարվում՝ շուկայաբանությունը կամ շուկայագիտությունը, սակայն այս տերմինները լիարժեքորեն չեն արտահայտում մարքեթինգի՝ իբրև բիզնեսի, փիլիսոփայության բովանդակությունը: Այդ իսկ պատճառով հայ մարքեթոլոգները հակված են օգտագործել «մարքեթինգ» տերմինը։ Մարքեթինգ հասկացողությունը առաջին անգամ շրջանառության մեջ է դրվել 1902 թ.-ին «Մենեջմենթի ամերիկյան դպրոցի» ներկայացուցիչների կողմից, բայց առավել լայն կիրառում է ստացել 1950-ական թվականներից սկսած։

Գոյություն ունի մարքեթինգի շուրջ 2000 սահմանում։ Դրանցից մեկը ըստ Ամերիկյան մարքեթինգային ասոցիացիայի «Մարքեթինգը ապրանքների, ծառայությունների, կազմակերպությունների, մարդկանց, տարածքների և գաղափարների պահանջարկի կանխատեսումն է, կառավարումը և բավարարումը փոխանակման միջոցով», իսկ ըստ Ֆիլիպ Կոտլերի «Մարքեթինգը մարդկային գործունեության մի ձև է, որն ուղղված է մարդկային կարիքների և պահանջմունքների բավարարմանը՝ փոխանակման միջոցով»։

Շարունակել