Կաղապար:Գիտեի՞ք որ/բացատրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արխիվ
Արխիվ

Այս էջում տեղադրվում են փաստեր Գլխավոր էջի «Գիտեի՞ք, որ․․․» նախագծի համար։ Այստեղ կարող եք համարձակ տեղադրել այն, ինչ կհամարեք հետաքրքիր մեր Վիքիպեդիայի էջերում։ Նախագիծը Գլխավոր էջում թարմացվում է շաբաթը մեկ։

Պահանջներ առաջարկվող փաստերին[խմբագրել կոդը]

  1. Փաստը պետք է լինի բավականին ոչ պարզունակ, հետաքրքիր և նշանակալի։
  2. Փաստը պետք է վերցված լինի հայերեն Վիքիպեդիայի հոդվածներից։
  3. Ըստ էության ցանկացած հետաքրքիր փաստ որոշակի հոդվածի հղում է, այնպես որ գլխավոր հղումը պետք է ուղղորդի դեպի առնվազն միջին չափերի հոդված, այլ ոչ թե կիսատ-պռատ կամ միայն երկու բառով նկարագրության։
  4. Հոդվածը պետք է փաստը հաստատող հեղինակավոր աղբյուրների հղումներ ունենա։
  5. Խորհուրդ չի տրվում տեղադրել վիճելի «փաստեր»։ Ծայրագույն դեպքում կարելի է գրել «ըստ վարկածի», «կա կարծիք» և այլն։ Ցանկալի չէ տեղադրել նյութեր, որոնք խմբագրական պատերազմների առիթ կհանդիսանան։
  6. Չի կարելի տեղադրել փաստեր, որոնք երևակայության, կամայական ենթադրությունների արդյունք են կամ հիմնված են բառախաղի վրա։

Թողարկում[խմբագրել կոդը]

  • Թողարկման մոտավոր ծավալը պետք է 6-8 փաստի և 1-2 լուսանկարի սահմանում լինի, լուսանկարի հոդվածը տեքստի մեջ պետք է մյուս հղումներից առանձնանա թավատառ տառատեսակով։ Ըստ հնարավորի հոդվածները, որոնցից ներկայացված են փաստերը, պետք է լինեն գիտելիքների տարբեր ոլորտներից, որ ընթերցողի մոտ պատրանք չստեղծեն, թե Վիքիպեդիան նյութերի մեկ շրջանի է անդրադառնում։
  • Առաջարկվող նյութերը կջնջվեն գլխավոր էջի կաղապարում տեղադրվելուց հետո, մնացած նյութը մեկ ամիս անց։ Պայմաններին չհամապատասխանող նյութը ջնջվում է գծով, <s>այսպես</s>։ Բողոքարկումները քննարկման էջում։