Կախարդական բլուրները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կախարդական բլուրները
ՏեսակՆկարված մուլտիպլիկացիա և անիմացիոն հեռուստասերիալներ
Երկիր Ռուսաստան
ՊրիկվելԷլկան ու աստղային փոստատարը
ՍիկվելԷլկա

Կախարդական բլուրները (ռուս.՝ «Волшебные Холмы), ռուսական նկարված մուլտսերիալ` Էլկա անունով սպիտակ արջուկի և նրա ընկերների արկածների մասին։ Մուլտսերիալը ստեղծվել է 2005-2006 թվականներին «Թեմա» կինոստուդիայում, ռեժիսոր Մաքսիմ Պոլյակովի կողմից։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Կախարդական բլուրները մի հեքիաթային երկիր է։ Այնպես է ստացվել, որ մի անգամ այն բաժանվել է չորս փոքրիկ մասերի։ Բլուրներից մեկում միշտ ձմեռ էր, հաջորդում` միշտ գարուն, երրորդում` մշտական ամառ, իսկ չորորդում` մշտապես աշուն էր։ Իսկ նրանց միջև լիճ կար։ Յուրաքանչյուր Բլուրում ապրում էին զվարճալի կենդանիներ։ Բայց նրանք ոչինչ չգիտեին միմյանց մասին։

Եվ ահա մի անգամ Լուրը` Աստղային փոստատարը, որոշում է նրանց բոլորին ընկերացնել։ Դրա համար նա նվիրում է Էլկա անունով արջուկին կախարդական երազային հեռադիտակ։ Եթե նրանով նայես այն ուղղությամբ, ուր ուզում ես գնալ, կհայտնվես այնտեղ...

Գործող անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էլկա (սպիտակ արջուկ)` Ձմեռ
  • Կվիկա (սարյակ)` Գարուն
  • Ումբա (գետաձի)` Ամառ
  • Բոբա (կուղբիկ)` Աշուն
  • Ճայ` լիճ
  • Լուր` Աստղային փոստատար

Դերերը հնչյունավորել են[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լարիսա Բրոխման` Էլկա
  • Օլգա Շորոխովա` Լուր
  • Դմիտրի Ֆիլիմոնով` Ումբա
  • Մարինա Զուբանովա` Կվիկա
  • Ելենա Գաբեց` Ճայ
  • Դմիտրի Պոլոնսկի` Բոբա

Սերիաների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թողարկում 1[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Էլկան ընկերներ է փնտրում
  • Ծանոթություն Ումբայի հետ։ Ամառ
  • Կվիկա։ Գարուն
  • Բոբա։ Աշուն
  • Հոկեյի խաղ
  • Ումբան հիվանդ է
  • Ճայի ծննդյան օրը
  • Սառցե քանդակների փառատոն
  • Կվիկան և շախմատը
  • Էլկան և վինդսյորֆինգը
  • Թատրոն
  • Գյուտարարը
  • Գաղտնիք
Թողարկում 2[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Խիզախները
  • Ստորջրյա ոդիսականը
  • Երաժշտության որոնումներ
  • Բոբսլեյ
  • Շոկոլադի տոն
  • Կվիկայի ռոմանսները
  • Հոլիվուդ
  • Լաբիրինթոսում
  • Ի՞նչ է Նոր տարին
  • Ումբան սիրահարվել է
  • Աստղը

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2006 թվական` Վիզուալ արվեստների համառուսական փառատոն «Արծվիկ» համառուսաստանյան մանկական կենտրոնում. Գրան-պրի «Ռուսական անիմացիայում մանկական նոր հերոսի կերպարի զարգացման համար»
  • 2006 թվական` Մանկական անիմացիոն ֆիլմերի «Ոսկե ձկնիկ» 11-րդ միջազգային փառատոն. փառատոնի «Մանկական անիմացիոն ֆիլմերի լավագույն կերպար» մրցանակը շնորհվել է Էլկա արջուկին[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]