Կալումբուրու
Բնակավայր | ||
---|---|---|
Կալումբուրու | ||
Երկիր | Ավստրալիա | |
Համայնք | Արևմտյան Ավստրալիա[1] և Shire of Wyndham-East Kimberley? | |
Մակերես | 4,1 կմ² | |
Բնակչություն | ▼388 մարդ (օգոստոսի 10, 2021)[2][3] | |
Փոստային դասիչ | 6740 | |
|
Կալումբուրու (անգլ.՝ Kalumburu), բնակավայր Ավստրալիայի[4] հյուսիս-արևմուտքում՝ Արևմտյան Ավստրալիա նահանգի տարածքում։ Ընդգրկված է Ուինդեմ Իստ Քիմբերլի կոմսության կազմում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղն հիմնադրվել է որպես բենեդիկտինցիների կաթոլիկ միաբանության միսիա 1908 թվականին և սկզբնապես գտնվում էր իր ներկայիս գտնվելու վայրից 20 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք։ 1937 թվականին, ջրամատակարարման խնդրի հետ կապված, բնակավայրը տեղափոխվել է Քինգ-Էդուարդ գետի ափ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո ավանի մոտ գտնվող օդանավակայանը սկսել է օգտագործվել դաշնակիցների ուժերի կողմից Ճապոնիայի դեմ պայքարում։ 1943 թվականի սեպտեմբերի 27-ին Կալումբուրուն ռմբակոծվել է Ճապոնական ռազմաօդային ուժերի կողմից։
Աշխարհագրական դիրք
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը գտնվում է նահանգի հյուսիսարևելյան մասում՝ Քինգ Էդուարդ գետի ափին, ծովի մակարդակից 24 մետր բարձրության վրա[5]։ Ուինդեմը գտնվում է Նահանգի վարչական կենտրոն Պերտից մոտ 2220 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կալումբուրուի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 40.3 (104.5) |
39.6 (103.3) |
39.2 (102.6) |
40.2 (104.4) |
39.0 (102.2) |
37.3 (99.1) |
38.3 (100.9) |
38.1 (100.6) |
41.4 (106.5) |
43.4 (110.1) |
42.1 (107.8) |
42.5 (108.5) |
43.4 (110.1) |
Միջին բարձր °C (°F) | 34.0 (93.2) |
33.6 (92.5) |
34.2 (93.6) |
35.0 (95) |
33.6 (92.5) |
31.8 (89.2) |
32.4 (90.3) |
33.8 (92.8) |
35.9 (96.6) |
37.1 (98.8) |
37.3 (99.1) |
35.5 (95.9) |
34.5 (94.1) |
Միջին ցածր °C (°F) | 24.7 (76.5) |
24.4 (75.9) |
23.6 (74.5) |
21.2 (70.2) |
17.0 (62.6) |
14.4 (57.9) |
13.9 (57) |
14.6 (58.3) |
19.1 (66.4) |
22.6 (72.7) |
24.7 (76.5) |
25.0 (77) |
20.4 (68.7) |
Ռեկորդային ցածր °C (°F) | 21.0 (69.8) |
20.2 (68.4) |
17.3 (63.1) |
11.4 (52.5) |
7.0 (44.6) |
4.5 (40.1) |
5.0 (41) |
6.8 (44.2) |
8.4 (47.1) |
14.7 (58.5) |
19.5 (67.1) |
21.0 (69.8) |
4.5 (40.1) |
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) | 341.0 (13.425) |
294.5 (11.594) |
211.0 (8.307) |
37.0 (1.457) |
17.2 (0.677) |
2.3 (0.091) |
1.4 (0.055) |
0.3 (0.012) |
2.0 (0.079) |
37.2 (1.465) |
80.6 (3.173) |
233.4 (9.189) |
1230,7 (48,453) |
Միջ. անձրևոտ օրեր | 20.2 | 17.9 | 15.7 | 6.9 | 2.0 | 0.7 | 0.5 | 0.8 | 0.8 | 4.1 | 8.8 | 15.9 | 94.3 |
աղբյուր: [6] |
Ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ Կալումբուրու բնակավայրի բնակչությունը կազմել է 469 մարդ[7]։
2001 | 2006 | 2011 |
---|---|---|
335 | 413 | 469 |
2006 թվականի մարդահամարի տվյալներով՝ քաղաքում բնակվում էր 413 մարդ, որոնցից տղամարդիկ կազմում էին 50,4 տոկոս, կանայք՝ համապատասխանաբար 49,6 տոկոս։ Քաղաքացիների 86,9 %-ը Ավստրալիայի բնիկ բնակչության ներկայացուցիչներ էին (ընդհանուր Ավստրալիայի 2,3 % ցուցանիշի դեպքում)[8]։ Բնակիչների 41 %-ը եղել են 14 տարեկանից ցածր, 18,9 %-ը՝ 15-24 տարեկան, 32,2 %-ը՝ 25-54 տարեկան, 4,4 %-ը՝ 55-64 տարեկան և 4,4 %-ը՝ 65 և բարձր տարիքի։ Միջին տարիքը եղել է 20 տարեկան։ Կալումբուրի բնակիչների մեծամասնության համար մայրենի լեզուն անգլերենն է. հինգ մարդ տիրապետում է նաև վունամպալ լեզվին (վերաբերում է ավստրալիական լեզուներին)։ 2006 թվականի մարդահամարը ցույց է տվել, որ բնակչության կրոնական կառուցվածքում 89,3 տոկոսը կաթոլիկներ են։ Երկրորդ տեղում աթեիստներն են՝ 6,5 %-ը, այնուհետև Միացյալ Եկեղեցու ներկայացուցիչները՝ 1 %-ը, Ավստրալիայում Քրիստոսի եկեղեցու հետևորդները՝ 0,7 %-ը և Անգլիկան Եկեղեցու հետևորդները՝ 0,7 %-ը[8]։
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքից հյուսիս-արևմուտք գտնվում է համանուն օդանավակայանը (ICAO - YKLR)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://quickstats.censusdata.abs.gov.au/census_services/getproduct/census/2016/quickstat/SSC50711
- ↑ Kalumburu // QuickStats — ABS.
- ↑ https://www.abs.gov.au/census/find-census-data/quickstats/2021/UCL522032
- ↑ Австралия. Справочная карта (масштаб 1:6 000 000). — Роскартография, 2003
- ↑ «Kalumburu» (անգլերեն). GeoNames. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ «Climate statistics for Australian locations-Kalumburu». BOM.
- ↑ «All urban centers and localities in Western Australia» (անգլերեն). Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 6-ին.
- ↑ 8,0 8,1 «2006 Census QuickStats: Kalumburu (L) (Urban Centre/Locality)» (անգլերեն). Ավստրալիայի վիճակագրության բյուրո. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 6-ին.(չաշխատող հղում)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Choo, Christine.(2001) Mission girls : Aboriginal women on Catholic missions in the Kimberley, Western Australia 1900-1950 Nedlands, W. A. : University of W.A. Press, 2001. 1-876268-55-7
- Peet, L. (1995). "Monks at War: Interpretations of the Kalumburu War Diary, 1942-1945." New Norcia Studies July 1995(3): 39–53.
- Peet, L. (2008). "A Very Convenient Location: Kalumburu Mission During World War II." New Norcia Studies September 2008(16): 4-10.
- Perez, E. (1958). Kalumburu "Formerly Drysdale River" Benedictine Mission North-Western Australia: A Golden Jubilee Publication (1908–1958). New Norcia, Service Printing Co Pty Ltd for Abbey Press:
- Perez, E. (1977). Kalumburu The Benedictine Mission and the Aborigines 1908 - 1975: The History of Kalumburu Mission in North Western Australia Kalumburu, Kalumburu Benedictine Mission:
- Perez, E. (1981). Kalumburu War Diary R. Pratt and J. Millington. Perth, Artlook Books:
|