Կալոսի պռկեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կալոսի պռկեն
Տակտի չափI մասում՝ դանդաղ, II մասում՝ ավելի արագ

Կալոսի պռկեն (բառացի՝ «անիվի ծայրին»[1]), հայկական ժողովրդական պար, որը կատարում են տղամարդիկ։ Գոյություն ունի ինչպես անհատական, այնպես էլ խմբային տարբերակով։ Կարող է ուղեկցել հայկական հարսանեկան ծեսի որոշակի դրվագների։ Պարը տարածված է Շիրակի մարզում[2]։

Կատարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարը կարելի է մոտավորապես բաժանել երկու մասի. առաջին մասը կատարվում է դանդաղ տեմպերով և կառուցված է խիստ, արժանապատվությամբ լի շարժումների վրա։ Երկրորդ, ավելի արագ մասում պարողը ցույց է տալիս իր խիզախությունն ու խառնվածքը։ Կատարումը կարող է ուղեկցվել մետաքսե թաշկինակով՝ առավել նշանակալից պահերը շեշտելու համար։ Հաճախ կատարվում է մի քանի երիտասարդների կողմից, ովքեր հստակ համակարգմամբ մերթ առաջին պլանում կողք-կողքի են շարժվում, մերթ առաջ ու հետ են շարժվում հարթակի երկայնքով։ Ըստ պրոֆեսոր Տ. Ս. Տկաչենկո՝ կալոսի պռկեն հայ պարարվեստի բազմաթիվ հայտնի տղամարդկանց պարերի մեջ առավել տարածվածն է, որոնք կառուցված են ուժի, խիզախության, ճարպկության ցուցադրության վրա[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]