Կալկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կալկա
Square fancy tracing paper envelope

Կալկա (ֆր.՝ calque), թափանցիկ թուղթ կամ գործվածք, որ օգտագործվում է գծագրելիս։ Գծագիրը տուշով պատճենահանելու և լուսապատճենն ստանալու համար նախատեսված կալկան լավ կալանդրած թուղթ կամ գործվածք է՝ մշակված թաղանթաստեղծ յուղանյութերով։ Մատիտով գծագրման և այդ գծագրից անմիջապես պատճեններ ստանալու համար նախատեսված կալկան թափանցիկ չկալանդրած թուղթ է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 177