Կալաքար լեռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կալաքար
Գտնվում էՏավուշի մարզ
ՏեսակԵրկրաբանական հուշարձան

Կալաքար, երկրաբանական բնության հուշարձան Հայաստանի Հանրապետությունում, որը լեռ է։ Բնության հուշարձանը գտնվում է Տավուշի մարզում, Ծաղկավան գյուղից մոտ 6 կմ հարավ-արևմուտք, Վարագաջուր (Հախում) գետի ձախափնյա անտառապատ լանջին՝ գրունտային ճանապարհի աջ կողմում, 12-13 դարերի Շահմուրադ (Չխմուրադի, կամ Գետակիցք վանքի) վանքային համալիրից մոտ 150 մ դեպի հյուսիս-արևմուտք։ Այն գրանցված է Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։ Բնության պետական հուշարձանների ցանկում ներառվել է 2008 թվականի օգոստոսի 14-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման համաձայն[1][2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին». www.arlis.am. 14 oգոստոսի 2008 թվական. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 30-ին.
  2. «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն, Բնության հուշարձանների ցանկ». www.mnp.am. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 30-ին.

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]