Կաթսա-ուտիլիզատոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Կաթսա-ուտիլիզատոր, սեփական հնոց չունեցող շոգեկաթսա, որը տաքացվում է արդյունաբերական կամ էներգետիկ որևէ տեղակայանքի հեռացող գազերով։

Ջրատաքացման կաթսա-ուտիլիզատորները, սովորաբար, կոչվում են ուտիլիզացիոն Էկոնոմայզերներ։ Առավել տարածված են բազմապատիկ ստիպողական շրջապտույտով ջրախողովակային կաթսա-ուտիլիզատորները։ Կաթսա-ուտիլիզատոր մտնող գազերի ջերմաստիճանը տատանվում է 350-400 °C-ից մինչև 900-1500 °C։ Կաթսա-ուտիլիզատորները հիմնականում կիրառվում են քիմիական, նավթի, սննդի, տեքստիլ արդյունաբերությունում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 168 CC-BY-SA-icon-80x15.png