Jump to content

Կաթի համասեռացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կաթի համասեռացում, կաթի հոմոգենացում (հունարեն՝ homogenes), կաթի սերուցքում ճարպագնդիկների մեխանիկական մանրատումը՝ կաթնամթերքի ընդհանուր զանգվածում կաթնայուղը հավասարաչափ բաշխելու և նստվածքառաջացումը կանխելու նպատակով։ Կաթի համասեռացումը կատարվում է հոմոգենարարներով։ Կաթը բարձր ճնշման տակ բաց է թողնվում հոմոգենարարի փականի նեղ ճեղքով, ճարպագնդիկները մանրատվում են մինչև 0,1-1,0 միկրոմետր տրամագծով և բաշխվում ամբողջ ծավալի մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։