Jump to content

Կաթիլահոսունություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կաթիլահոսություն, գուտացիա (<լատիներեն gutta-կաթիլ), տերևների հեղուկ կաթիլային արտադրությունը՝ արմատային ճնշման ազդեցությամբ։ Իրականանում է տերևների ծայրերի ու եզրերի ջրային հերձանցքերի (հիդատոդներ) միջոցով։ Տեղի է ունենում այն դեպքում, երբ բույսի մեջ ջրի մուտքը գերազանցում է տրանսպիրացիային, առավելապես գիշերը, վաղ առավոտյան կամ բարձր խոնավության պայմաններում։ Հաճախ նկատվում է երիտասարդ ընձյուղների վրա (օրինակ՝ հացազգիների), երբ արմատային համակարգը զարգանում է ավելի արագ, քան տերևները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։