Կազուս Ֆեոդերիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Կազուս Ֆեոդերիս (լատ.՝ Casus foederis), իրադրություն, որի առաջացման դեպքում գործողության մեջ են դրվում պետությունների՝ դաշնակցային պայմանագրով փոխադարձ օգնություն ցույց տալու պարտավորությունները։ Միջազգային իրավունքը նախատեսում է պետությունների անհատական և կոլեկտիվ ինքնապաշտպանության իրավունք։ Պետությունները կոլեկտիվ ինքնապաշտպանությունը կարող են իրագործել առանց նախնական համաձայնագրի կամ դաշնակցային հատուկ պայմանագրի հիման վրա, որը, այլ պարտավորությունների թվում, նախատեսում է նաև Կազուս Ֆեոդերիս։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 158 CC-BY-SA-icon-80x15.png