Կաբուկիձա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox masks.png
Կաբուկիձա
Kabuki-za Theatre 2013 1125.jpg
Տեսակ թատրոն
Երկիր Flag of Japan (1870–1999).svg Ճապոնիա[1]
Գտնվելու վայրը Տոկիո և Տոկիո[1]
Հիմնադրման ամսաթիվ նոյեմբերի 21, 1889
Կոորդինատներ: 35°40′10.308000100006″ հս․ լ. 139°46′4.8000001000025″ ավ. ե. / 35.66953000002777685° հս․. լ. 139.768000000027768692° ավ. ե. / 35.66953000002777685; 139.768000000027768692
Կայք kabuki-za.co.jp
Kabuki-za Վիքիպահեստում

«Կաբուկիձա» (ճապ.՝ 歌舞伎座), կաբուկիի գլխավոր թատրոնը, որը գտնվում է Տոկիոյի Գինձա թաղամասում: Թատրոնի շենքը կառուցվել է 1889 թվականին[2], վերանորոգվել է 1911, 1924, 1950 և 2013 թվականներին[3]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաբուկիձա թատրոնի բուն շենքը փայտե շինություն էր: Այն կառուցվել էր 1889 թվականին մի տարածքում, որը Իձուի Մացուդայրա կամ Կումամոտոյի Հոսոկավա տոհմի տիրույթն էր: Թատրոնը հիմնադրել է Մեյձիի ժամանակաշրջանի լրագրող և դրամատուրգ Ֆուկուտի Գենյիտիրոն: Նրա գրած ներկայացումներում խաղացել են Իտակավա Դանձյուրո 9-րդը և այլ դերասաններ:

1903 թվականին Դանձյուրոյի մահվանից հետո Ֆուկուտին հեռացել է թատրոնից: 1914 թվականին թատրոնը փոխանցվել է «Սյոցիկու» ընկերությանը,ինչից հետո բացառապես ընկերության ենթակայության տակ է: 1921 թվականի հոկտեմբերի 30-ին շենքը հրդեհվել է: 1922 թվականին սկսվել է վերակառուցումը: Սակայն շենքի վերակառուցումը չի ավարտվել 1923 թվականին տեղի ունեցած մեծ երկրաշարժի պատճառով, ինչը շենքի ոչնչացման պատճառ է դարձել: 1924 թվականին թատրոնը վերակառուցվել է ճապոնական բարոկո ոճով, իսկ 1925 թվականի հունվարի 4-ին բացվել է թատրոնի նոր շենքը: Դրա ճարտարապետն էր Իսոյա Յոսիդան: Երկրորդ աշխարհամարտի տարիներին թատրոնն այրվել է ռմբակոծությունից: Թատրոնը վերականգնվել է 1950 թվականին: 1951 թ. հունվարի 3-ին տեղի է ունեցել բացման արարողությունը: 2002 թվականին թատրոնի շենքը մտցվել է գրանցված նյութական մշակութային ժառանգության ցանկը (սակայն 2010 թվականին գրանցումը չեղարկվել է): 2010 թվականին տեղի է ունեցել թատրոնի հանդիսավոր փակումը՝ վերականգնողական աշխատանքների նպատակով: 2013 թվականին բացվել է ստորգետնյա անցում, որը տանում էր դեպի Հիգասի-Գինձա կայարան: 2013 թվականի մարտի 27-ին նոր շենքը հանդիսավոր բացվել է:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]