Ծովաձիուկ (քանդակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox architecture.png
«Ծովաձիուկ» քանդակ
Կոորդինատներ44°40′11.370″ հս․ լ. 34°24′46.897″ ավ. ե. / 44.66982500° հս․. լ. 34.41302694° ավ. ե. / 44.66982500; 34.41302694Կոորդինատներ: 44°40′11.370″ հս․ լ. 34°24′46.897″ ավ. ե. / 44.66982500° հս․. լ. 34.41302694° ավ. ե. / 44.66982500; 34.41302694
Գտնվում էՌուսաստան / Ուկրաինա[1], Ղրիմ
Կառուցվել է2015
Շինության ձևըՔանդակ
Կառուցել էԱլեքսանդր Ռոմաշենկո
Ներկա վիճակըԿանգուն

«Ծովաձիուկ» քանդակ (ռուս.՝ Скульптура «Морской конек»), քանդակ Ղրիմի Ալուշտա քաղաքում։ Տեղադրվել է 2015 թվականին։ Հեղինակն է քանդակագործ Ալեքսանդր Ռոմաշենկոն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ծովաձիուկ» քանդակը Ղրիմի այս հանգստավայրի խորհրդանիշն է և զբոսաշրջիկների լուսանկարվելու սիրված վայրերից մեկը[2]։

Սկզբնապես քանդակը գտնվում էր Ալուշտայի ակվարիումի մոտ, որն էլ հենց այն տեղադրել էր այնտեղ 2015 թվականի հուլիսին։ Նախատեսվում էր, որ քանդակը պետք է ծառայի որպես ուղեցույց և հանդիպման վայր։ Սակայն 2015 թվականի օգոստոսին տեղացիները խնդրեցին «Ծովաձիուկը» տեղափոխել առափ՝ համարելով, որ այն ավելի հարմար վայր է լուսանկարչական նկարահանումների համար[2]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2,5 մ բարձրությամբ քանդակը պատկերում է կոփածո ծովաձիուկին։ Այն պատրաստված է չժանգոտող պողպատից։ Քանդակի պտտվող հիմքի վրա փորագրված է երեք գրություն. «Հանդիպման վայր», «Ալուշտա» և ««Ալուշտայի ակվարիում». նվեր քաղաքին՝ 2015»[2]։

Հեղինակի՝ քանդակագործ Ալեքսանդր Ռոմաշենկոյի խոսքերով, սկզբնապես դիտարկվում էր ձկան պատկերով տարբերակը, սակայն ի վերջո ակվարիումի ամբողջ տնօրենությունն ընտրեց ծովաձիուկի տարբերակը՝ այն համարելով ավելի տպավորիչ։ Բացի այդ, Սև ծովի կենդանական աշխարհի այս ինքնատիպ ներկայացուցիչը Ալուշտայի ակվարիումի առաջին բնակիչներից էր[2]։

Հասցեն՝ քաղաքի առափի և Գորկու փողոցի խաչմերուկ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 https://tonkosti.ru/Скульптура_«Морской_конек»_в_Алуште