Jump to content

Ծննդօգնություն (անասնաբուժություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ծննդոգնություն, կենդանիների ախտաբանական ծննդաբերությունների ժամանակ ցուցաբերվող անասնաբուժական օգնությունը։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ախտաբանական ծնի պատճառներ կարող են լինել ծննդաբերության ուղիներում և արգանդի խոռոչում պտղի անկանոն տեղադրությունը՝ լայնության հորիզոնական և ուղղաձիգ դրությունը, կողմնային կամ ստորին դիրքը, ոչ ճիշտ անդամադասավորությունը, գերաճած պտուղը, պտղի հրեշությունը, երկպտղությունը, թույլ կամ չափից ավելի բուռն կծկանքները, ճիգերը, կարծր և փափուկ ծննդաբերության ուղիների նեղությունը, չորությունը, արգանդի ոլորումը, ծռումները և այլն։ Ծննդօգնության ժամանակ հիմնական պահանջներն են աննեխության և հականեխության պահպանումը, ճիշտ ախտորոշումը, լորձանքային լուծույթների օգտագործումը և ոչ բնականոն ծննդաբերությունների պատճառների վերացման ժամանակ գործադրաձևերի ճիշտ կիրառումը։ Ծննդօգնության ժամանակ կիրառում են պտղի դուրսքաշում (էքստրակցիա), նրա անկանոն տեղադրության ուղղում (վերադրում), ծննդաբերության ուղիներով կենդանի պտղի հեռացման անհնարինության դեպքում՝ կեսարյան հատում (պտղի հեռացումը որովայնի պատի կտրվածքի միջով)։ Մահացած պտղի դեպքում ցուցված են մասնակի կամ լրիվ պտղահատումը՝ ֆիտոտոմիան (պտուղը մասերի բաժանելը և նրանց հեռացումն արգանդից), և կեսարյան հատումը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։