Jump to content

Ծխախոտի չորանոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ծխախոտի չորանոց, ծխախոտի հավաքված տերևների չորացման շինություն։ Թելերի վրա շարված ծխախոտի բնական արևային չորացման ՈՒՄՍՏ–25 մակնիշի ծխախոտի չորանոցը ներառում է 3x4 մ չափերով 25 չորացման շրջանակներ, դրանք տեղակայելու և տեղաշարժելու համար նախատեսված հորիզոնական ու թեք ուղիներ և 2,8 կվտ հզորությամբ էլեկտրաշարժիչով սարքավորված շարժաբերող կայան՝ ծխախոտով բեռնավորված չորացման շրջանակները մարագ տանելու և այդտեղից դուրս բերելու համար։ Մեկ չորանոցային մարագում տեղավորվում են մինչև 8 այդպիս տեղակայանք։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։