Jump to content

Ծերուն (անձնանուն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծերուն
Ծերուն
Տեսակարական անձնանուն
Սեռարական
Նշանակությունծերունի
Ծագում
Ծագման լեզուհայերեն
ԳիրՀայոց գրեր
Անվան այլ ձևեր
Կապված հոդվածներ«Ծերուն» սկսվող էջեր

Ծերուն, հայկական արական անուն։ Առաջացել է հայերեն ծերունի բառից՝ ակնարկելով Սիմեոն Ծերունուն։ Հիշատակվել է 13-րդ դարից սկսված[1]։

Գործածություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ծերուն կրոնավոր, Մաշկևոր վանքի միաբան, ով 1269 թվականին Գրիգոր կրոնավորին գրել տվեց մի Ավետարան[2]։
  • Ծերուն քահանա, գրիչ, ով Սուրբ Մարի քաղաքում 1296 թվականին ընդօրինակեց Ավետարանը Հովհաննես քահանայի համար[3]։
  • Ծերուն, ով 1308 թվականին ծաղկեց մի Ավետարան[4]։
  • Ծերուն, որդի Հովհան քահանայի և եղբայր Ստեփանոս քահանայի, որ իր որդի Մխիթար սարկավագին սկսեց ընդօրինակել տալ Ավետարանը։ Մխիթարի մահից հետո նույնը շարունակեց և վերջացրեց Սարգիս քահանան 1326 թվականին[5]։
  • Ծերուն քահանա, հայր Խաչատուր սարկավագի, ով կազմեց այն Ավետարանը, որ ընդօրինակել էր Սարգիս քահանան Սիս քաղաքում 1336 թվականին[6]։
  • Ծերուն վարդապետ, միաբան Հերմոնի վանքից, ում մոտ էր գտնվում Կյուրղի Պարապմանց գիրքը, որ ընդօրինակեց Հովհաննես վարդապետը 1394 թվականին[7]։
  • Ծերուն քահանա, գրիչ, ով 1401 թվականին Ոստան քաղաքում ընդօրինակել է մի Ճառընտիր[8]։
  • Ծերուն քահանա, ով 1420 թվականին Ստեփաննոս քահանային գրել տվեց մի Ավետարան[9]։
  • Ծերուն, որդի պարոն Դեմուրի, ով 1428 թվականին Արծկեի տանուտերն էր[10]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Բ, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1944, էջ 570-571 — 682 էջ։
  2. Ձեռագիր Վենետիկ, Ա․ 495
  3. Ձեռագիր Վասպուրական 122
  4. Ձեռագիր Դադեան, Բ․ 36ա և 46բ
  5. Rapport Belgique 85
  6. Ձեռագիր Վասպուրական 185
  7. Bodleian 160
  8. Նօտարք 13
  9. Նօտարք 62-63
  10. Տաշեան Ցուց․ 583