Ծաղկավան (Վելի) գյուղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Ծաղկավան (Վելի) գյուղ
Կոորդինատներ: 41°1′45″ հս․ լ. 45°7′16″ ավ. ե. / 41.02917° հս․. լ. 45.12111° ավ. ե. / 41.02917; 45.12111
ԵրկիրՀայաստան Հայաստան
##Ծաղկավան (Վելի) գյուղ (Հայաստան)
Red pog.png

Ծաղկավան (հին անվանումը՝ Վելի) գյուղ է Հայաստանի Տավուշի մարզում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այստեղի բնակչությունը տեղափոխվել է Հախում (Վարագավան) գյուղից 1908-1910 թվականներին, որը տեղի է ունեցել ինչպես ազնվականների ճնշման, այնպես էլ հողասակավության պատճառով: Չնայած որպես գյուղ առանձին միավոր էր կազմում 1910 թվականից, բայց առաջին անգամ որպես առանձին գյուղ Վելի անունով, մարդահամարի է ենթարկվել 1922 թվականին, որի տվյալներով Վելիում բնակվում էր 501 բնակիչ: 1931 թվականի մարդահամարով՝ 873 բնակիչ, իսկ 1966 թվականի տվյալներով Ծաղկավանում, որ արդեն այդ անունով էր կոչվում, բնակվում էր 1926 բնակիչ[1]: Գյուղը բաղկացած էր 201 տնտեսությունից: 1973 թվականին գյուղում առկա էր 254 տնտեսություն: Մինչև 1920 թվականը Հախումի և Վելիի ամբողջ հողային տարածությունները խառն էին, հարկերը և գյուղին վերաբերվող պարտավորությունները իջեցվում էին միատեղ՝ համայնական կարգով: Հախումից Վելի տեղափոխված տոհմերն ու տոհմաճյուղերն էին Հայրապետանք, Ծատուրանք, Բալդրանք, Նաբինանք, Չիթչունք, Ղայթմազանք, Խեչոյանք, Թանդիլանք, Գյուլումանք, Բաղդասարանք, Խալաթանք, Ղլեչունք, Դարբնանք, Աղաջանանք, Զանինանք, Աթոյանք: Այժմյան Ծաղկավանը նախկինում կոչվում էր Վելիգեղ։ «Վելի» բառր պարսկական ծագում ունի, այն «Վալիջան» բառի փոփոխված ձևն է, որը նշանակում է «տեր, պաշտպան»։ Նման անունը չէր համապատասխանում սովետական գյուղին, որի համար 1939 թվականին գյուղի հասարակությունը դիմում է ՀՍՍՀ կառավարությանը՝ այն փոխարինելու Ծաղկավան անունով:Կառավարությունը հաստատում է և դրանից հետո գյուղն անվանվում է Ծաղկավան: Ուշագրավ է, որ Հախում գետի հովտում դեռևս 13-րդ դարում գոյություն ուներ մի գյուղ, որ կոչվում էր Ծաղկագյուղ: Այդ մասին հիշատակված է Նոր Վարագա վանքի վիմագիր առձանագրություններից մեկում։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վելիում առաջին պաշտոնական դպրոցը հիմնադրվել է 1920 թվականից հետո:

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը գտնվում է Հախում գետի ձախակողմյան մասում:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տավուշ (Շամշադին) Արտակ Կարապետի Տեր-Գրիգորյան, «Եգեա» ՍՊԸ,2013թ.:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]