Jump to content

Ծածկոցային մշակաբույսեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ծածկոցային մշակաբույսեր, մշակաբույսեր, որոնց տակ լրացանում են այլ բուսեր, օրինակ՝ բազմամյա խոտաբույսեր։ Որպես ծածկոցային մշակաբույսեր օգտագործում են համատարած ցանքի բույսերը՝ հացազգիները, միամյա խոտաբույսերը, կտավատը, ինչպես նաև որոշ շարացան մշակաբույսեր, որոնք ունեն կարճ վեգետացիայի շրջան, կարճ ցողուն, թույլ թփակալում և ավելի քիչ են ստվերում ենթացանքային մշակաբույսերը։ Այդ պահանջներին լավագույնս բավարարում է գարնանացան գարին, ինչպես նաև միամյա խոտաբույսերն ու աշնանացան բույսերը (կանաչ կերի համար)։ Ծածկոցային մշակաբույսերը բարձր են հնձում, որպեսզի չվնասեն ենթացանքային բույսերը։ Խոտհնձից հետո ծածկոցային մշակաբույսերի ծղոտն ու կանաչ զանգվածը դաշտից անմիջապես հավաքում ու տեղափոխում են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։