Խրոնոմետրաժ
Jump to navigation
Jump to search
Խրոնոմետրաժ (ֆր.՝ chronometrage, հուն․՝ χρόυοσ — ժամանակ և հուն․՝ μετρέω — չափել), աշխատանքային գործողության կրկնվող տարրերի (մասերի) դիտման ու չափման ուղիով աշխատաժամանակի ծախսն ուսումնասիրելու մեթոդ։
Գլխավոր խնդիրը հիմնական և օժանդակ ժամանակի նորմատիվների մշակման համար ելակետային տվյալների ստացումն է։ Կատարվում է երկու եղանակով (ըստ ընթացիկ ժամանակի ու ընտրանքային ուղիով) և չորս փուլով՝
- դիտման նախապատրաստում
- իրականացում
- դիտման արդյունքների վերլուծության հիման վրա արված գրանցումների մշակում
- եզրակացություն
Խրոնոմետրաժը կատարվում է վայրկենաչափով կամ այլ սարքերով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 95)։ ![]() |