Խունիոր Բուենո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խունիոր Բուենո
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 3, 1996(1996-09-03) (27 տարեկան)
Ծննդավայր Կոլումբիա
Դիրք պաշտպան

Խունիոր Բուենո (սեպտեմբերի 3, 1996(1996-09-03), Կոլումբիա), կոլումբացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ[1], որը խաղում է Հայաստանի ֆուտբոլի առաջնության «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբում՝ որպես կենտրոնական պաշտպան[2][3]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին Բուենոն միացել է «Բանֆիլդ» ֆուտբոլային ակումբի երիտասարդական կազմին[4]։ Երկու տարի անց Բուենոն պայմանաիգիր է ստորագրել «Պրիմերա Բ Մետրոպոլիտանա» արգենտինական լիգայի «Ատլետիկո Դեֆենսորս դը Բելգրանո» ակումբի հետ[5]։ 2017 թվակնի սեպտեմբերին «Պլատենսե» ֆուտբոլային ակումբի դեմ պարտության ժամանակ նա հրաժեշտ է տվել իր ակումբին[6]։ 2018 թվականի հուլիսի 12-ին Բուենոն տեղափոխվել է «Գիմնասիա և Էսգրիմա» ֆուտբոլային ակումբ, որտեղ խաղացել է երկրորդային կազմում[7]։ Այդ ակումբում նրա առաջին ելույթը տեղի է ունեցել Արգենտինայի ֆուտբոլի գավաթի ժամանակ՝ «Ալմագրո» ֆուտբոլային ակումբի դեմ խաղում։ 2019 թվականի հունիսին Բուենոն համաձայնել է մեկնել Կոլումբիայի ֆուտբոլի առաջնության «Օնսե Կալդաս» ֆուտբոլային ակումբ։

2020 թվականի նոյեմբերի 27-ին «Օնսե Կալդասի» կազմում Բուենոն խփել է իր առաջին գոլը «Միլիոնարոս» ֆուտբոլային ակումբի դեմ 5։ 2 հաշվով կրած պարտության ժամանակ։ 2021 թվականի հունվարի 23-ին տեղափոխվել է Հայաստանի ֆուտբոլի առաջնության «Արարատ Արմենիա» ակումբ[8]։ Նորամուտը նշել է մարտի 12-ին՝ Հայաստանի ֆուտբոլի գավաթի քառորդ եզրափակչի «Վան» ֆուտբոլային ակումբի դեմ առաջին խաղում՝ նույն հակառակորդի դեմ, ակումբին հրաժեշտ տալուց մեկ շաբաթ առաջ։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2023 թվականի ապրիլի 27-ի խաղի դրությամբ՝

Կարիերայի վաճակագրություն
Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Լիգայի գավաթ Կոնտինենտալ Այլ Ընդամենը
Դիվիզիա Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ատլետիկո Դեֆենսորս դը Բելգրանո 2017-2018 Պրիմերա Բ Մետրոպոլիտանա 27 0 0 0 - - 0 0 27 0
Գիմնասիա և Էսգրիմա 2018-2019 Ազգային Պրիմերա Բ 6 0 1 0 - - 0 0 7 0
Օնսե Կալդաս 2019 Կատեգորիա Պրիմերա Ա 2 0 0 0 - 0 0 0 0 2 0
2020 18 1 2 0 - 0 0 0 0 20 1
Ընդամենը 20 1 2 0 - 0 0 0 0 22 1
Արարատ-Արմենիա 2020-2021 Հայաստանի ֆուտբոլի առաջնություն 9 1 4 0 - 0 0 0 0 13 1
2021-2022 22 0 1 0 - - - 23 0
2022-2023 23 0 1 0 - 2 0 - 26 0
Ընդամենը 54 1 6 0 - 2 0 0 0 62 1
Ընդհանուր կարիերա 107 2 9 0 - 2 0 0 0 118 2

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Junior Julio, nuevo jugador del Once Caldas». Once Caldas. Վերցված է 2023 թ․ հուլիսի 11-ին.
  2. «José Julio Bueno». World Football. Վերցված է 2023 թ․ հուլիսի 11-ին.
  3. «Colombia - J. Bueno». Soccerway. Վերցված է 2019 թ․ հունվարի 8-ին.
  4. «Nuestros Jugadores - Jose Junior Julio Bueno». MM Soccer. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 11-ին.
  5. «El colombiano Bueno y Contín, nuevos refuerzos albiceleste». Jujuy Al Momento. 2023 թ․ հուլիսի 11. Վերցված է 2023 թ․ հուլիսի 11-ին.
  6. «Ficha Estadistica de JOSE BUENO». BDFA. Վերցված է 2023 թ․ հուլիսի 11-ին.
  7. «Se va poniendo Bueno». Olé. 2023 թ․ հուլիսի 11. Վերցված է 2023 թ․ հուլիսի 11-ին.
  8. «Խոսե Խունիոր Խուլիո Բուենոնին կարիերան կշարունակի Արարատ-Արմենիայում». Azat TV. 2023 թ․ հուլիսի 11. Վերցված է 2023 թ․ հուլիսի 11-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]