Խուլ Խաչիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Խուլ Խաչիկ
Ծնվել էանհայտ
Մահացել է1042
ԵրեխաներՀասան Արծրունի

Խուլ Խաչիկ, Խաչիկ Արծրունի (ծն. թ. անհայտ — 1042, Թոռնավան), Վասպուրականի Թոռնավան գավառի իշխան։ Աղբյուրներում հորջորջվել է «խուլ», «առյուծ» մականուններով, «Հայոց մեծ իշխան» պատվանունով։

1021 թվականին Վասպուրականի ազատանու արտագաղթից հետո Խուլ Խաչիկը հրաժարվեց հեռանալ հայրենիքից, բայց որդիները՝ Հասանն ու Ճնճղուկը, իրենց զորագնդերով ծառայության մտան Բյուզանդիայի կայսեր մոտ։ 1042 թվականին Խուլ Խաչիկը 70 ռազմիկներով դիմադրություն կազմակերպեց Հեր ու Զարավանդ գավառներից Թոռնավան ներխուժած այլազգի հրոսակախմբի դեմ։ Խուլ Խաչիկի 15-ամյա որդի Իշխանիկը, որին հայրը փակել էր բերդում՝ մարտին չմասնակցելու համար, նույնպես նետվեց մարտադաշտ և զոհվեց քաջաբար։ Թշնամիները շրջափակեցին և սպանեցին նաև որդու զոհվելուց ցնցված Խաչիկին։ Որդիները, տեղեկանալով այդ մասին, վերադարձան և 5000-անոց զորախմբով ջախջախեցին վերստին Թոռնավան ներխուժած նույն (15-հազարանոց) հրոսակախմբին, անձամբ ոչնչացրին իրենց հորն ու եղբորն սպանողներին՝ ետ խլելով նրանց զենքերն ու դրոշները։

Խաչիկին է նվիրված Մ. Քամալյանցի «Խուլ Խաչիկ» պատմական վիպակը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սմբատ Սպարապետ, Տարեգիրք, Վնտ., 1956
  • Մաթեոս Ուռհայեցի, ժամանակագրություն, Ե., 1973
  • Ալիշան Ղ. Հուշիկք հայրենյաց հայոց, հ. 2, Վնտ., 1922
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png