Խուզող ագրեգատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խուզող ագրեգատ, գործիքների հավաքածու, օգտագործվում է կենդանիների (ոչխար, այծ, ուղտ) բուրդը խուզելու համար։

Գոյություն ունեն էլեկտրական ու մեխանիկական խուզող ագրեգատներ։ Էլեկտրականը կազմված է էլեկտրաշարժիչից, ճկուն լիսեռներից և խուզող սարքերից։ Որոշ ագրեգատներ ունեն նաև շարժական էլեկտրակայան և էլեկտրահաղորդման ցանց։

Ագրեգատն ունի 12 խուզող սարք, հոսանքի հաճախականության և լարման կերպափոխիչ, էլեկտրական ցանց, սրող ապարատ, մասերի ու գործիքների համալիր։ Արտադրվում էին նաև 24, 36, 48, 60 խուզող սարքով ագրեգատներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 98