Խուան Կավալյարո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Կավալյարո Իգնասիո
Juan Ignacio Cavallaro
Անձնական տվյալներ
Ազգությունը Արգենտինացի
Քաղաքացիությունը Արգենտինա Արգենտինա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 28, 1994(1994-06-28)[1] (24 տարեկան)
Ծննդավայր Պարանա, Արգենտինա
Հասակ 171 սմ
Քաշ 68 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Էստուդիանտես
Համար 15
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2012-2013 Արգենտինա Ունիոն 32 (3)
2013-2015 Արգենտինա Սան Լորենսո 15 (2)
2015  Էկվադոր ԼԴՈՒ Կիտո 19 (1)
2016-մ․հ․  Արգենտինա Էստուդիանտես 27 (4)
Ազգային հավաքական
2012-մ․հ․ Արգենտինա Արգենտինա (մինչև 20) 2 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Խուան Իգնասիո Կավալյարո (իսպ.՝ Juan Ignacio Cavallaro, հունիսի 28, 1994(1994-06-28)[1], Պարանա, Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլիստ, «Էստուդիատես» ակումբի կիսապաշտպան:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կավալյարոն սկսել է իր կարիերան «Ունիոն» ակումբում «Սանտա-Ֆե»-ից։2012 թվականի ապրիլի 7-ին «Բանֆիլդ» ֆուտբոլային ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը Արգենտինայի առաջնությունում[2]։ Արդեն մյուս տուրում՝ Սարանդիի «Արսենալ» ֆուտբոլային ակումբի դեմ խաղում Խուանը խփել է իր առաջին գոլը[3]։ Այդպիսի հաջող մեկնարկից հետո ֆուտբոլիստով սկսվում է հետաքրքրվել բելգիական «Անդերլեխտ» ակումբը[4]։

2013 թվականի ամռանը Խուանը տեղափոխվել է «Սան-Լորենսո»։ Սեպտեմբերի 22-ին «Կոլոն» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը նոր ակումբում՝ հանդիպման երկրորդ խաղակեսում փոխարինելով Լեանդրո Ռոմանոլիին[5]։ Այդ խաղում նա խփել է իր առաջին գոլը այդ ակումբում։ 2014 թվականին Կավալյարոն դարձել է Արգենտինայի չեմպիոն, ինչպես նաև հաղթել է 2014 թվականի Լիբերտադորեսի գավաթի խաղարկությունում։

2015 թվականի ամռանը Խուանը վարձավճարային իրավունքներով տեղափոխվել է էկվադորական «ԼԴՈՒ Կիտո»։ Հուլիսի 26-ին «Ունիվերսիդադ Կատոլիկա» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը Էկվադորի առաջնությունում[6]։ Նոյեմբերի 7-ին «ԼԴՈՒ Լոխա» ակումբի դեմ խաղում Կավալյարոն խփել է իր առաջին գոլը ԼԴՈՒ Կիտո ակումբում[7]։ 2016 թվականի սկզբին Խուանը վարձավճարով տեղափոխվել է «Էստուդիանտես» ակումբ։ Փետրվարի 8-ին «Լանուս» ֆուտբոլային ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը նոր ակումբում[8]։ Փետրվար 24-ին «Ալդոսիվի» ակումբի դեմ խաղում Կավալյարոն խփել է իր առաջին գոլը հօգուտ «Էստուդիանտես» ակումբի[9]։

Միջազգային Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի դեկտեմբերին Կավալյարոն ընդգրկվել է Արգենտինայի երիտասարդական հավաքականի հայտացուցակում՝ մասնակցելու 2013 թվականի Հարավային Ամերիկայի երիտասարդական գավաթի խաղարկությանը, որ անցկացվելու էր Արգենտինայում: Մրցաշարում նա մասնակցել է Պարագվայի[10] և Բոլիվիայի[11] երիտասարդական հավաքականների դեմ խաղերին:

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային

Արգենտինա «Սան-Լորենսո»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt — 2000.
  2. «Банфилд VS. Унион 2:2» (ռուսերեն)։ soccerway.com։ 2012-04-07 
  3. «Унион VS. Арсенал Саранди 1:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2012-04-15 
  4. Cavallaro cuenta cómo fue su experiencia en Bélgica
  5. «Колон VS. Сан-Лоренсо 0:2» (ռուսերեն)։ soccerway.com։ 2013-09-22 
  6. «ЛДУ Кито VS. Универсидад Католика Кито 1:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2015-07-26 
  7. «ЛДУ Лоха VS. ЛДУ Кито 2:3» (ռուսերեն)։ soccerway.com։ 2015-11-07 
  8. «Эстудиантес VS. Ланус 0:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2016-02-08 
  9. «Альдосиви VS. Эстудиантес 1:2» (ռուսերեն)։ soccerway.com։ 2016-02-24 
  10. «Аргентина (до 20 лет) VS. Парагвай (до 20 лет) 1:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2013—01—12 
  11. «Аргентина (до 20 лет) VS. Боливия (до 20 лет) 2:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2013—01—14 

Արտաքին Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]