Խորհրդային իշխանության համար մարտնչողների հուշարձան (Շախտի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox architecture.png
Խորհրդային իշխանության համար մարտնչողների հուշարձան
Կոորդինատներ 40°12′23.785″ հս․ լ. 47°42′17.035″ ավ. ե. / 40.20660694° հս․. լ. 47.70473194° ավ. ե. / 40.20660694; 47.70473194Կոորդինատներ: 40°12′23.785″ հս․ լ. 47°42′17.035″ ավ. ե. / 40.20660694° հս․. լ. 47.70473194° ավ. ե. / 40.20660694; 47.70473194
Գտնվում է Շախտի
Կառուցվել է 1927
Կառուցել է քանդակագործ Պոպով
Ներկա վիճակը կանգուն
Nuvola apps kview.png Արտաքին պատկերներ
Searchtool.svg Խորհրդային իշխանության համար մարտնչողների հուշարձան

Խորհրդային իշխանության համար մարտնչողների հուշարձան (ռուս.՝ Памятник борцам за Советскую власть), հուշարձան Ռուսաստանի Ռոստովի մարզի Շախտի քաղաքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքացիական պատերազմի տարիներին Ալեքսանդրովսկ-Գրուշևսկի (այժմ՝ Շախտի) քաղաքում իշխանությունը մի քանի անգամ սպիտակ կազակներից անցել է կարմիրբանակայինների զորամասերին և հակառակը։ Քաղաքը սպիտակ կազակների կողմից գրավելիս ոչնչացվել են կարմիրգվարդիական հանքափորները և նրանց ընտանիքների անդամները։ Սպիտակ կազակները պատանդառել են մոտ հազար կարմիրգվարդիական հանքափորների և մոտ կեսին սպանել։ Սպիտակգվարդիական ահաբեկչության հետևանքով քաղաքի տարածքում հայտնվել են բազմաթիվ եղբայրական գերեզմաններ։

1920 թվականի հունվարին կարմիրգվարդիականները և Ալեքսանդրովսկ-Գրուշևսկու հանքափորները Կարմիր բանակի ստորաբաժանումների հետ պարտության են մատնել գեներալ Անատոլի Նազարովի սպիտակ զորամասերի մնացորդները։ Քաղաքում տեղի են ունեցել թեժ մարտեր, որոնց այլ հանքափորների թվում մասնակցել են նաև ՌՈՊԻՏ հանքավայրի հանքափոր Նասեդկինը, Պետրոպավլովյան հանքավայրի ստորաբաժանման հրամանատար Կիրիլ Չառնեցկին, թիվ 2 հանքավայրի հանքափոր Չուրսինը, Հին Ազովկա հանքավայրի հանքափոր Ֆեոդոր Վլոգովը և այլք։

1920 թվականի գարնանը, Խ. Պ. Չեռնոկոզովի նախագահությամբ ռազմահեղափոխական կոմիտեի որոշմամբ, քաղաքում հավաքվեցին խորհրդային իշխանության հաստատման համար զոհվածների մասունքները և թաղվեցին մեկ եղբայրական գերեզմանում։ Ընդհանուր առմամբ թաղվեց շուրջ 10 հազար մարդ։

Շախտի քաղաքում պատմության այդ ժամանակաշրջանը պատկերված է Խորհրդային իշխանության համար մարտնչողների հուշարձանում։ Հուշարձանը պատրաստվել է քաղաքի բնակիչների կողմից կիրակնօրյակների ընթացքում վաստակած գումարով։ Հուշարձանի հեղինակը քանդակագործ Պոպովն է: Հուշարձանը բացվել է 1927 թվականին՝ Հոկտեմբերյան հեղափոխության 10-րդ տարեդարձին (հուշարձանի վրա, սակայն, գրված է. «1923 թվական»)։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային իշխանության համար մարտնչողների հուշարձանը քառանիստ կոթող է, որի վերին մասում տեղադրված է մի քար, որը խորհրդանշում է քաղաքի հանքերում արդյունահանվող ածուխը։ Հուշարձանի բարձրությունը 4 մետր է։ Կոթողը տեղադրված է 1 մ բարձրությամբ պատվանդանի վրա։ Խորաքանդակի մի կողմում փորագրված է հանքափորի լամպի լույսի տակ ածուխ արդյունահանող հանքափորի պատկեր։ Կոթողի երկու կողմերում կան արձանագրություններ. «Բանվորները և աշխատավոր գյուղացիությունը երբեք չեն մոռանա ձեր ծառայությունները հեղափոխությանը։ Մենք կավարտենք ձեր սկսած Կարմիր Հոկտեմբերի գործը» և «Թող զոհվածների հերոսությունը մեզ ոգեշնչի հեղափոխական պայքարի՝ կապիտալի նկատմամբ աշխատանքի ամբողջական հաղթանակի համար»։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ерёмина, Г.А. В памятниках города – его неповторимая судьба / Г.А. Ерёмина // К Вашим услугам. – 1988. - №18 (30 апр.). – С. 10.
  • Ерёмина, Г.А. И памятники тоже говорят / Г.А. Ерёмина // Тумба. – 2007. - №7 (7 февр.). – С. 2.

Արտաքին հումներ[խմբագրել | խմբագրել կոդը]