Խորհրդային Միության հերոս և Փառքի շքանշանի ասպետ տագիլցիների հուշարձան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խորհրդային Միության հերոս և Փառքի շքանշանի ասպետ տագիլցիների հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՆիժնի Տագիլ
Շինության ձևԿոթող
Ներկա վիճակԿանգուն

Խորհրդային Միության հերոս և Փառքի շքանշանի ասպետ տագիլցիների հուշարձան (ռուս.՝ Памятник тагильчанам Героям Советского Союза и кавалерам Ордена Славы), հուշարձան Ռուսաստանի Դաշնության Սվերդլովսկի մարզի Նիժնի Տագիլ քաղաքում։ Տեղադրվել է Հաղթանակի փողոցում, քաղաքի Տագիլստրոևսկի շրջանում, Կարմիր քար ժայռի վրա։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ Հայրենական մեծ պատերազմի հերոսների հուշահամալիր ստեղծելու գաղափարը հնչել է 2005 թվականի մայիսին, երբ Նիժնի Տագիլի ղեկավար Նիկոլայ Դիդենկոն հրապարակեց համապատասխան որոշում։

Հաղթանակի փողոցում Հերոսների ծառուղի և տագիլցիների հուշարձան հիմնադրելու որոշումն ընդունվել է 2009 թվականին։ Քաղաքային բյուջեում եղած ճգնաժամի պատճառով հուշարձանի կառուցման գումարը չբավականացրեց, և միջոցները սկսեց հավաքագրել քաղաքային խորհուրդը տագիլցիների նվիրատվությունների հաշվին, այդ թվում՝ բարեգործական հեռուստամարաթոնի ժամանակ հավաքված գումարը։ 

Հուշարձանի հեղինակներն են քանդակագործ Ալեքսանդր Իվանովիչ Իվանովը և նրա օգնականներ Ա. Պ. Բարախվոստովը և Պ. Ա. Բունկովը։

Աշխատանքներն ավարտվել են 2 ամսվա ընթացքում։ Հուշարձանը բացվել է 2010 թվականի մայիսի 7-ին։ Ամեն տարի հուշակոթողի մոտ Հաղթանակի օրն անցկացվում է հանդիսավոր հանրահավաք։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրանիտե ստելայի վրա տեղադրված է երկաթե սկահ, որը պատրաստված է ջահի տեսքով։ Սկահի պատերին պատկերված են տանկեր և հաղթողների դափնե ճյուղեր։ Որպես սկահի նյութ է ծառայել պատերազմի տարիներից պահպանված մարտական տեխնիկայի մետաղը։ Ստելայի դիմերեսին տեղադրված են Խորհրդային Միության հերոսի մեդալի պատկերը և մարմարե տախտակ, որի վրա ոսկեգույն տառերով գրված են Խորհրդային Միության 27 հերոսների և Փառքի շքանշանի 8 ասպետների անունները. դրանք այն տագիլցներն են, որոնք աչքի են ընկել Հայրենական մեծ պատերազմի ժամանակ։ Հուշարձանի շուրջ տարածքը բարեկարգված է և սալիկապատված։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Памятник тагильчанам героям Советского Союза и кавалерам Ордена Славы». EkatGid. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 24-ին.
  • «Слава Героям!». История Нижнего Тагила от основания до наших дней. Վերցված է 2015 թ․ մարտի 24-ին.
  • «В Нижнем Тагиле прошел традиционный митинг возле памятника тагильчанам - Героям Советского Союза». Нижний Тагил. Официальный сайт города. Վերցված է 2015 թ․ մարտի 24-ին.