Խոտհար մեքենա
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Խոտհար մեքենա, բնական և ցանովի խոտը հնձող մեքենա։ Որոշ դեպքերում հնձելուց հետո խոտը մանրացնում, հավաքում է՝ վիտամինային խոտալյուր կամ սիլոս պատրաստելու համար։
Խոտհար մեքենաները լինում են կցովի, կախովի և ինքնագնաց։ Հիմնական աշխատանքային օրգանը կտրող ապարատն է։ Մեծ աշխատանքային ընդգրկում ունեցող խոտհար մեքենաներն ունեն բարձր արտադրողականություն. օգտագործվում են հարթ և ընդարձակ դաշտերում։ Կան հատուկ խոտհար մեքենաներ, որոնք նախատեսված են լանջերին, այգիների միջտարածություններում, զբոսայգիներում աշխատելու համար։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 82)։ ![]() |