Խոսքի տեմպ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Խոսքի տեմպ, հնչյուններից կազմված շղթայի արտաբերման որոշակի արագություն, որը պայմանավորված է ժամանակի միավորում հանդես եկող վանկերի քանակով։ Այն կապված է մի կողմից՝ մարդու անհատական-արտասանական առանձնահատկությունների, տրամադրության, հոգեվիճակի, ինչպես և արտասանվածքի բովանդակության հետ, մյուս կողմից սերտորեն առնչվում է արտասանության ոճի հետ։

Տարբերում են խոսքի տեմպի երեք տեսակ՝ դանդաղ, միջին և արագ։ Դանդաղ տեմպը բնորոշ է հանդիսավոր, պաշտոնական արարողությունների ժամանակ արտասանվող խոսքին, միջինը՝ սովորական խոսակցական ոճին, արագը՝ անփույթ, ոչ պաշտոնական խոսակցական ոճին։ Արտասանության արագացումը խոսքի մեջ կարող է առաջացնել հնչյունական փոփոխություններ, օրինակ, բարի լույս-բարլուս, ինստիտուտ-ինստուտ։ Այսպիսի արտասանությունը հաճախ դժվարացնում է լսողական ընկալումը։ Խոսքի տեմպը հնչերանգի բաղկացուցիչ տարրն է։ Նրա փոփոխությունը իմաստային և հուզական նոր երանգներ է հաղորդում խոսքին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 80 CC-BY-SA-icon-80x15.png