Խոստակ
Արտաքին տեսք
Խոստակ (միջին պարսկ. խվասթաք-ունեցվածք, անշարժ գույք), ֆեոդալական պայմանական հողատիրության ձև պարթև Արշակունիների, Սասանյանների պետությունում և Հայաստանում։
Միջնադարյան Հայաստանում խոստակ է համարվել այն հողաբաժինը կամ անշարժ գույքը, որը խոշոր ֆեոդալները տվել են մանր ազնվականներին՝ զինվորական և այլ ծառայությունների դիմաց։ Խոստակ ստացողը կոչվել է խոստակդար։ Գոյություն են ունեցել նաև եկեղեցական խոստակներ, որոնք առաջացել են IV դարում։ Դրանց գերագույն սեփականատերը եկեղեցին էր, որը հոգևորականի եկեղեցական ծառայությունն ընդհատվելու դեպքում իրավունք ուներ ետ գրավել խոստակը։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 77)։ |