Խոսիր (ֆիլմ, 2004)
Խոսիր անգլ.՝ Speak | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | վեպի էկրանավորում և դրամա |
Հիմք | Speak? |
Թվական | հունվարի 20, 2004 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ջեսիկա Շարզեր |
Սցենարի հեղինակ | Ջեսիկա Շարզեր |
Դերակատարներ | Քրիստեն Ստյուարտ, Ռոբերտ Ջոն Բյորկ, Eric Lively?, Էլիզաբեթ Պերկինս, Դ․ Բ․ Սուինի, Սթիվ Զան, Հոլլի Հերշ և Մայքլ Անգարնո |
Օպերատոր | Andrij Parekh? |
Մոնտաժ | Փիթեր Կ. Ֆրանկ |
Տևողություն | 93 րոպե |
«Խոսիր» (անգլ.՝ Speak), 2004 թվականի արտադրության ամերիկյան անկախ ֆիլմ, որը հիմնված է Լորի Հոլս Անդերսոնի համանուն վեպի վրա։
Սցենար
[խմբագրել | խմբագրել կոդը]Մելինդա Սորդինոն սկսում է ուսումը ավագ դպրոցում։ Աղջիկը լուռ է և քիչ է շփվում դասընկերների հետ։ Ծնողները չեն հասկանում, թե ինչու է իրենց դուստրը՝ գերազանց ուսանող, փոխվեց (բնավորությամբ)։ Դպրոցում որոշ տղաներ ծաղրում են նրան և անվանում «ստուկաչկա»։ Դրանից մոտ մեկ տարի առաջ տղաներից մեկի տանը երեկույթի ժամանակ Մելինդան անսպասելիորեն ոստիկանություն է կանչել ու փչացրել երեկույթը բոլորի համար։ Աղջկան այդ գիշեր բռնաբարել էր ավագ դասարանցիներից մի տղա՝ Էնդի Էվանսը, սակայն Մելինդան չի համարձակվել հանցագործության մասին պատմել ծնողներին ու ոստիկանությանը։
Այդ օրվանից ի վեր Մելինդան ինքնամփոփ է և փորձում է մխիթարություն գտնել նկարչության դասերում։ Արվեստի ուսուցիչ պարոն Ֆրիմանը կարծում է, որ աղջիկը տաղանդ ունի և հատուկ առաջադրանք է տալիս։ Մելինդան դպրոցում թաքնված սենյակ է գտնում և այնտեղ երկար ժամանակ է անցկացնում՝ նկարելով և կահավորելով սենյակը ըստ իր ճաշակի։ Միակ մարդը, ում Մելինդան ընկեր է համարում, նրա դասընկեր Դեյվն է, ով շարունակում է հարաբերություններ պահպանել աղջկա հետ։ Պարոն Ֆրիմանը հեռանում է դպրոցից, քանի որ ցանկանում է նկարիչ դառնալ։ Մեկնելուց առաջ Մելինդան նրան ցույց է տալիս իր աշխատանքը գաղտնի սենյակում և Ֆրիմանը չի թաքցնում ուրախության արցունքները աղջկա տաղանդի բացահայտման կապակցությամբ։
Մելինդայի նախկին ընկերուհին՝ Ռեյչելը, սկսում է հանդիպել Էնդիի հետ և Մելինդան վախենում է, որ կապը կարող է վատ ավարտ ունենալ։ Ռեյչելն ընդհակառակը, Մելինդայի պահվածքը համարում է խանդ։ Արդյունքում Մելինդան Ռեյչելին պատմում է բռնաբարության մասին, բայց վերջինս չի հավատում պատմությանը։ Մի փոքր ավելի ուշ, Էնդիի հետ զրույցից և նրա արձագանքից, Ռեյչելը կռահում է, որ ընկերուհին չի ստել։ Էնդին զայրացած վերադառնում է Մելինդայի մոտ և փորձում է ստիպել նրան բոլորին ասել, որ ինքը մեղավոր չէ։ Նրանց միջև կոնֆլիկտ է տեղի ունենում, Էնդին հարվածում է աղջկան, իսկ Մելինդան տորպենտին է շփում աղջկա դեմքին և դուրս գալիս։ Երբ Էնդին շտապում է օգնության, անսպասելիորեն գալիս են դասընկերները, իսկ արդյունքում ճշմարտությունը հայտնի դարձավ ամբողջ դպրոցին։
Մայրը ծեծված դստերը տանում է հիվանդանոց։ Տուն գնալիս Մելինդան վերջապես խոստովանում է մորը բռնաբարության մասին։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան | Դեր |
---|---|
Քրիստեն Ստյուարտ | Մելինդա Սորդինո |
Մայքլ Անգարանո | Դևիդ Փեթրաքիս |
Հելլի Հիրշ | Րեյչլ Բրյուին |
Էրիկ Լայվլի | ԷՆդի Էվանս |
Էլիսոն Սիքո | Հիզեր |
Սթիվ Զան | Ֆրիմեն |
Էլիզաբեթ Պերկինս | Ջոյս Սորդինո |
Դանիել Սուինի | Ջեք Սորդինո |
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|