Խոջալի (դամբարանադաշտ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խոջալի, ուշ բրոնզի և վաղ երկաթի դարերի դամբարանադաշտ Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի համանուն գյուղի մոտ, Կարա-չայ և դրա վտակ Խոջալի-չայ գետերի միջև։

Պարունակում է մ. թ. ա. XIII-XI և VIII-VII դդ. մոտ 100 փոքր, միայնակ թաղումներով և մեծ (ստորոտում՝ մինչև 88, վերևում՝ 8, 5 մ տրամագծով) դիակիզված թաղումներով հողաբլուրներ և քարե լիցքով քարարկղային դամբարաններ։ Դամբարանադաշտից 0, 5 կմ արևմուտք գտնվում է միայնակ, ամենաբարձր (15, 5 մ) Խաչա-թեփե դամբարանաբլուրը, ավելի արևմուտք՝ քարե շինություններով շրջապատված երկու մենհիր, դեպի հարավարևելյան՝ դոլմենատիպ քարարկղային դամբարաններ։

Խոջալիից հայտնաբերված կենցաղային, սպառազինության, պերճանքի և այլ առարկաների մեջ հատկապես արժեքավոր են մարդկանց, առասպելական կենդանիների ու թռչունների պատկերներով բրոնզե գոտու երկու բեկորները, ջնարակապատ, ինչպես և ոչխարի գլխի քանդակներով խեցեղենի նմուշներն ու ասորական սեպագրերով ուլունքը (ենթադրվում է, որ այն պատկանել է ասորական Ադադնիրարի I կամ Ադադնիրարի II թագավորներից մեկին)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 75