Խոշաբ (բերդ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խոշաբ (այլ կիրառումներ)

Խոշաբ, Խոշապ, բերդ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Խոշաբի գավառի կենտրոնում, համանուն գետի ափին։

Բերդն իր անունն ստացել է Խոշաբ գետի անունից։ XIII դարի արաբ մատենագիր Յակուտը Խոշաբը հիշում է «Խավշաբ» ձևով՝ Վասպուրականի Անձևացյաց գավառում։ Բերդի շուրջը բերդաքաղաքն էր՝ երեք կողմից շրջապատված լեռներով։ XIX դարի կեսին կանգուն էին միայն աշտարակները։

Մինչև 1850-ական թթ. Խոշաբ բերդաքաղաքն ունեցել է մոտ 1500 ընտանիք, որից 1000-ը՝ հայ։ Մինչև 1847 թ.-ը այդտեղ ապրում էին նաև քուրդ կիսանկախ բեկեր, սակայն հենց այդ նույն տարին թուրքական կառավարությունը, գրավելով բերդը՝ վերացրեց նրանց կիսանկախ հյուքումեթությունը։ Խոշաբի հայերն զբաղվում էին երկրագործությամբ, արհեստներով, առևտրով, իսկ քրդերը՝ անասնապահությամբ։ Խոշաբում կար երկու հայկական եկեղեցի, որոնք հայերի հեռանալուց հետո ավերվել են։ XX դարի սկզբին Խոշաբն ամայացել է։ Այնտեղ ապրում էր ընդամենը 40 տուն քուրդ։ Ավերվել է նաև Խոշաբի բերդը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 72