Jump to content

Խոզան (արտ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խոզան, հնձած արտ, ծղոտատեղ, հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքից հետո արմատի վրա մնացած ցողուններով արտը։ Խոզանի երեսվարը հողի աշնանային մշակման եղանակներից է։ Կատարվում է բերքահավաքի հետ միաժամանակ կամ անմիջապես հետո։ Խոզանի երեսվարը (սկավառակային և խոփային) այն շրջաններում, որոնք ենթակա չեն քամու էրոզիայի, նպաստում է ծլած մոլախոտերի ոչնչացմանը, վնասատուների վերացմանը, հողի խոնավության կորուստների կրճատմանը։ Մշակում են խորափխրեցուցիչներով կամ հարթակտրիչ կուլտիվատորներով։ Այս եղանակի դեպքում հողի մակերեսին պահպանվում է 85-90%-ը, որ խոչընդոտում է հողատարմանը և նպաստում ձյան պահպանմանը։ Բազմամյա խոտաբույսերի ենթացանք ունեցող հացահատիկային մշակաբույսերի հնձից հետո խոզանը թողնում են անձեռնմխելի։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։