Jump to content

Խոզամազ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խոզամազ, ընտանի և վայրի խոզերի մազածածկը։

Կազմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազմված է մազարմատից և կոթունից։ Կոթունը կոնաձև է, գագաթը փեղեքված է մի քանի մասերի և առաջացնում է «դրոշակիկ»։ Ըստ հյուսվածաբանական կառուցվածքի՝ խոզամազով կազմված է թեփուկավոր, կեղևային շերտերից և հիմնամասից քիմիական կազմով նման է բրդին։ Խոզամազը տարբերվում է կոշտությամբ, կոպտությամբ, առաձգականությամբ, ձգման ամրությամբ, ծռումից և ճնշումից հետո ձևը վերականգնելու հատկությամբ։ Մաշկի տարբեր հատվածներում տարբեր է. մեջքի խոզամազը կոպիտ է, հաստ ու երկար, փորինը և կողքերինը՝ ավելի կարճ ու փափուկ, լինում է բաց և մուգ։ Խոզամազ առանձնացնելու եղանակից կախված՝ տարբերում են. գործարանային՝ ստացվում է կաշին գործարաններում մշակելով, մսի կոմբինատներում մսեղիքը գոլորշով խաշելով, և մազահավաքով՝ մազաթափության շրջանում խոզերին սանրելով կամ պոկելով։ Խոզամազի մշակումով անջատում են խառնուրդները, ճարպը և չորացնում, դասավորում են «դրոշակիկները» մի կողմի վրա, ընտրում ըստ չափերի և տրցակում։ Մեկ կաշվից ստացվում է 100-200 գ խոզամազ։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգտագործում են խոզանակներ (տեխնիկական, հագուստի, ատամի, գլխի, հատակամաքրիչների) և վրձիններ (ներկարարի և այլն) պատրաստելու համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։