Խնձորի օր (ԱՄՆ)
Խնձորի միջազգային օր անգլ.՝ Apple Day of USA | |
---|---|
![]() | |
Տեսակ | ոչ պաշտոնական տոն |
Ամսաթիվ | փետրվարի 20 |
Տոնվում է | Երկիր |
Խնձորի միջազգային օր (անգլ.՝ Apple Day of USA), ոչ պաշտոնական տոն, որն ամեն տարի անց է կացվում ԱՄՆ-ում, փետրվարի 20-ին[1]։
Հյուսիսային Ամերիկայում այս օրը խոհարարական քոլեջների մեծ մասում անց են կացվում ուրախ տոնական շոուներ և վարպետաց դասեր՝ նվիրված այն ուտեստների պատրաստմանը, որոնց հիմնական բաղադրիչը խնձորն է հանդիսանում։
Այս տոնի ավանդական մասն են դարձել ցանկացած «խնձորային մրցույթները», օրինակ խնձորի վրա նետաձգությունը կամ խնձորի կճեպի մաքրումը, որտեղ հաղթում է նա, ով կարողացել է խնձորից առանձնացնել ամենաերկար կճեպը (այժմյան ռեկորդը՝ 52 մ 51 սմ, սահմանել է Կետի Վոլֆերը (անգլ.՝ Kathy Walfer) Նյու Յորքում, 1976 թվականին, խնձորը նա մաքրել է 12 ժամում[2]): ԱՄՆ-ում խնձորի միջազգային օրը ոչ աշխատանքային օր չի հանդիսանում։
Չնայած համացանցում շատ կայքեր «Խնձորի օրը» անվանել են «Խնձորի միջազգային օր»[3], դա չի համապատասխանում իրականությանը։ Մի քանի այլ երկրներում կա նմանատիպ տոն, բայց այն նշվում է այլ օրերին, օրինակ Մեծ Բրիտանիայում Խնձորի օրն ամեն տարի նշվում է հոկտեմբերի 21-ին[2]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ USFoods.ru — Февраль 2007 — День яблока в США(չաշխատող հղում)
- ↑ 2,0 2,1 День яблока — 21 октября. История и особенности праздника в проекте Календарь Праздников 2010
- ↑ «ВСЕМИРНЫЙ ЯБЛОЧНЫЙ ДЕНЬ»։ Արխիվացված է օրիգինալից 2010-12-16-ին։ Վերցված է 2017-07-09