Խնդրած
Appearance
Խնդրած Խնդրած | |
---|---|
Տեսակ | արական անձնանուն |
Սեռ | արական |
Ծագում | |
Ծագման լեզու | հայերեն |
Գիր | Հայոց գրեր |
Կապված հոդվածներ | «Խնդրած» սկսվող էջեր |
Խնդրած, հայկական արական անուն։ Առաջացել է հայերեն խնդրած բառից։ Գործածվել է 15-րդ դարում[1]։
Գործածություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Խնդրած, «միայնակեաց Ջորեհանգիստ կոչեցեալ վանից, որ է Լուսաւորչի գերեզմանն», և «որ է միամիտ սպասաւոր մեզ», 1429 թ[2]։
- Խնդրած, որդի Աղբեկի, ազգական Շիրազմամայի, ով 1470 թվականին նորոգել տվեց մի Ավետարան[3]։