Խնամակալություն (գործակալություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խնամակալություն (այլ կիրառումներ)

Խնամակալություն, պայլություն, արքունի գործակալություն Կիլիկյան Հայաստանում (XII դարի 1-ին կեսից)։ Գործակալը կոչվել է «պայլ» կամ «հայր»։ Նա կրել է «ավագ պարոն» տիտղոսը՝ ի տարբերություն երկրի մյուս իշխանների կամ պարոնների։ Պայլը եղել է թագավորի առաջին խորհրդականը և գահաժառանգի խնամարկուն, իսկ գահակալի անչափահասության դեպքում՝ նրա հովանավորն ու պետության կառավարիչը։ Խնամակալությունը պետությունը կառավարել է նաև երկրից թագավորի բացակայության ժամանակ, հաճախ վարել է Սեղանապետության գործակալությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 60