Խմում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տղամարդը խմելիս

Խմում, բերանի օգնությամբ օրգանիզմ ջրի կամ այլ հեղուկ զանգվածների ներթափանցման գործընթաց։ Մարդիկ խմում են կուլ տալով, գործընթաց, որն ավարտուվում է կերակրափողի պերիստալտիկայով։ Տարբեր կենդանիների մոտ ֆիզիոլոգիական գործընթացները մեծապես տարբերվում են։ Կենդանիների մեծ մասը ջուրը խմում է մարմնի խոնավությունը պահպանելու համար, չնայած շատերը կարող են գոյատևել սննդից ստացված ջրի միջոցով։ Ջուրն անհրաժեշտ պայման է բազմաթիվ Ֆիզիոլոգիական գործընթացների համար։ Ինչպես անբավարար, այնպես էլ ավելորդ ջրի ընդունումը (ինչը առավել հազվադեպ հանդիպող երևույթ է) կարող է առաջացնել առողջական մի շարք խնդիրներ։

Խմելու մեթոդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդկանց[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ մարդը ջուր է խմում, կլման գործընթացն իրականացվում է պերիստալտիկայի կողմից, որը կերակրափողի միջոցով հեղուկը տեղափոխում և հասցնում է ստամոքս, կլման գործընթացի մեծ մասը տեղի է ունենում գրավիտացիայի շնորհիվ:Հեղուկը կարելի է խմել ձեռքերի միջոցով կամ օգտագործել տարբեր անոթներ։ Խմելը կարող է իրականացվել նաև ինհալացիայի միջոցով, ինչը սովորաբար տեղի է ունենում տաք հեղուկներ կլանելիս կամ գդալից խմելիս։ Նորածիններն օգտագործում են շուրթերով հեղուկը քաշելու մեթոդը, ինչպես օրինակ տեղի է ունենում կրծքով կերակրման ժամանակ։ Շնչելու և լեզվի շարժումների համադրությունը ստեղծում են վակում, որը քաշում է հեղուկը[1]։

Այլ ցամաքային կաթնասունների[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատուն ջուր է խմում շատ դանդաղ, գործի դնելով իր լեզուն
Ջեք Ռասել Տերիերը պտտում է լեզուն ջրում

Անհրաժեշտության դեպքում գերության մեջ գտնվող ցամաքային կենդանիները ընտելանում են խմելու ջրին, սակայն ազատ շարժվող կենդանիների մեծ մասը իր ծարավը հագեցնում է հեղուկների կամ թարմ սննդում պարունակվող հեղուկների շնորհիվ[2], ինչն էլ նրանց ստիպում է սնունդ փնտրել հեղուկի բարձր պարունակությամբ սնունդ[3]։ Կենդանիների տեսակների մեջ խմելու ձևերը նունպես տարբեր են[4]։

Կատուները, շները ու որոճացող կենդանիները բոլորն իջեցնում են իրենց վիզն ու խմում ջուրն իրենց լեզուներով[4]։ Կատուների ու շների մոտ խմելու ժամանակ լեզուն ստանում է գդալի ձև[5]։ Այնուամենայնիվ կատուների մոտ միայն լեզվի ծայրը (որը հարթ է) դիպչում է ջրին, իսկ հետո կատուն արագորեն հետ է քաշում բերանը, որը շուտով բակվում է և սա հանգեցնում է նրան, որ հեղուկը ներքաշվում է բերանի մեջ այնուհետև կենդանին փակում է բերանը[6]։ Որոճացող կենդանիների և մյուս խոտակեր կենդանիների մեծ մասը օգտագործում են ոչ միայն լեզուն, այլ մասամբ ջրի մեջ են ընկղմում բերանի ծայրը, որպեսզի ջուր խմեն[7]։ Կատուները զգալիորեն դանդաղ են խմում, քան որոճացող կենդանիները, որոնք հանդիպում են գիշատիչների կողմից հարձակման ենթարկելու մեծ վտանգին[4]։

Շատ անապատային կենդանիներ չեն խմում, նույնիսկ եթե ջուրը մոտակայքում է, դրա փոխարեն նրանք փորձում են սնվել հյութեղ բույսերով[4]։ Սառը եղանակային պայմաններում որոշ կենդանիներ, ինչպիսիքն են նապաստակները, սկյուռները և ձյունափայլ ոչխարները նախընտրում են ջրի ծարավը հագեցնել ձյան և սառույցի միջոցով[8]։ Սավաննաներում ընձուխտների խմելու ձևը մտորումների առիթ կարող է հանդիսանալ, ինչի պատճառը ձգողականության անտեսունմ է։ Ըստ ամենաթարմ տվյալների ենթադրվում է, որ կենդանու երկար պարանոցը գործում է մխոցային պոմպի նման[9]։ Եզակի հանդիպող երևույթներ են փղերը, ովքեր ջուրը հավաքում են իրենց կնճիթների մեջ, այնուհետև լցնում իրենց բերանը[4]։

Թռչունների[խմբագրել | խմբագրել կոդը]

Թռչունների մեծ մասը ջուր է հավաքում կտուցի այտային հատվածներով՝ բարձրացնելով և գլուխը հետ թեքելով՝ խմելու համար։ Բացառություն է կազմում սովորական աղավնին, որը կարող է ջուրը ներծծել անմիջապես ներշնչման ժամանակ[4]։

Միջատների[խմբագրել | խմբագրել կոդը]

A honeybee drawing in water through its proboscis
Խմելու գործընթացը կարելի է դիտարկել միջատների բազմաթիվ տեսակների մոտ[4]

Միջատների մեծ մասը բավարար քանակությամբ ջուր է ստանում իրենց սննսից։ Այնուամենայնիվ, երբեմն, երբ ջրազրկվում են խոնավ սննդի պակասի պատճառով, միջատների շատ տեսակներ խմում են սովորական ջուր[10]։ Բացի այդ, բոլոր ցամաքային միջատները իրենց կուտիկուլների միջոցով անընդհատ կլանում են օդից որոշակի քանակությամբ խոնավություն.[10]։ Որոշակի անապատային միջատներ, ինչպիսիք են Աֆրիկայում հաճախ հանդիպող սևամարմին միջատների տեսակները, խմում են հիմնականում գիշերային մառախուղից[10]։

Ծովային կենդանիների[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկկենցաղները և ջրային կենդանիները, որոնք ապրում են քաղցրահամ ջրերում, խմելու կարիք չունեն, նրանք կայունորեն կլանում են ջուրը մաշկի միջոցով[4][11]։ Այնուամենայնիվ, ծովային կենդանիները, օրինակ ՝ ձկները, լողալիս խմում են բերանով և մաղձի միջոցով հեռացնում են ավելորդ աղը[11]։ Ծովային կենդանիները երբեմն իսկապես շատ ջուր են խմում և արտազատում փոքր քանակությամբ խտացված մեզ։

Խոնավեցում և ջրազրկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես կյանքի գրեթե բոլոր ձևերը, այնպես էլ մարդիկ ջուր են պահանջում հյուսվածքները խոնավացնելու համար։ Խոնավեցման պակասը առաջացնում է ծարավ, խմելու ցանկություն, որը կարգավորում է հիպոթալամուսով` ի պատասխան մարմնի էլեկտրոլիտների մակարդակի և արյան ծավալի փոքր փոփոխությունների։ Մարմնի ջրի ընդհանուր քանակի նվազումը կոչվում է ջրազրկում և, ի վերջո, հանգեցնում է մահվան` հիպերնատրեմիայի պատճառով։ Ջրազրկման բուժման մեջ օգտագործվող մեթոդները ներառում են հեղուկների շատ օգտագործման մեթոդով կատարվող բուժումը, ինչպես նաև ջրազրկման բանավոր թերապիան։

Ջրի չափազանց մեծ քանակի օգտագործումը կարող է հանգեցնել ջրային թունավորման, ինչը կարող է վտանգավոր կերպով նվազեցնել աղերի կոնցենտրացիան մարմնում։ Հիպերհիդարացիան (կամ գերխոնավեցումը) երբեմն հանդիպում է մարզիկների կամ բացօթյա տարածքներում աշխատող մարդկանց մոտ, բայց դա կարող է նաև լինել հիպոթալամուսի հիվանդության կամ վնասվածքի նշան։ Ավելորդ քանակությամբ ջուր խմելու անընդհատ ցանկությունը հոգեբանական վիճակ է, որը կոչվումէ պոլիդիպսիա։ Այն հաճախ ուղեկցվումէ պոլիուրիայով և ինքնին կարող է լինել շաքարային դիաբետի ախտանիշ[12]։

Մարդու ջրի պահանջմունք[խմբագրել | խմբագրել կոդը]

refer to caption
Աստղագնաց Թովմաս Ռեյթերը 14-րդ արշավաղմբի ժամանակ միջազգային տիեզերակայանում ջուր խմելիս

Ջրի ամենօրյա ընդունումը անհրաժեշտ է մարդու մարմնի բնականոն ֆիզիոլոգիական գործունեության համար։ ԱՄՆ-ի գյուղնախարարությունը խորհուրդ է տալիս ջրի ընդհանուր քանակի ամենօրյա ընդունումը, պարտադիր չէ, որ դա լինի խմելու ջուր, դա կարող է լինել ցանկացած ըմպելիք և սննդի մեջ պարունակվող ջուր։ Առաջարկվող սպառման ծավալը կազմում է 3.7 լիտր օրական չափահաս տղամարդու համար և 2.7 լիտր մեծահասակ կնոջ համար[13]։

Այնուամենայնիվ, այլ աղբյուրներ պնդում են, որ առողջ լինելու համար անհրաժեշտ է ջրի մեծաքանակ ընդունումը։ Օրական 1.8 լիտր ջրի չափաբաժինը շատ սննդաբանների կողմից առաջարկվող քանակ է[14]։ Չնայած այս առաջարկությունը հաստատող գիտական ապացույցներ դեռևս չկան[15][16]։

Ոլորտի մի շարք մասնագետներ, հաշվի առնելով ապացուցված փաստերը, պնդում են, որ խմելու ջրի պահանջվող քանակը կախված է ծրջակա միջավայրի ջերմաստիճանից, գործունեության մակարդակից, մարմնի չափից և քրտնարտադրության ինտենսիվությունից[17]։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ ծարավի ժամանակ ալկոհոլ օգտագործելը պահպանում է խոնավեցման մակարդակը պահանջվող մակարդակիմոտ 2%-ով[17]։ Առանց ծարավի զգացողության ջուր խմելը կարող է օգտակար լինել այն մարդկանց համար, ովքեր պետք է կատարեն ինտենսիվ կենտրոնացում պահանջող առաջադրանքներ, ինչպես նաև նրանց համար, ովքեր ունեն երիկամների հիվանդություն` քարեր, միզուղիների ինֆեկցիաներ։ Այս շարքին են դասվում նաև տարեց մարդիկ[17]։

Ալկոհոլային խմիչքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմել բառը շատ հաճախ ասոցացվում է ալկոհոլային խմիչքների հետ։ Պատմության ընթացքում մշակույթների մեծ մասին խորհրդանծական է եղել օգտագործել ոգելից խմիչքների լայն տեսականի իրենց ուտեստների, տոնակատարությունների, արարողությունների, կենացների և այլ միջոցառումների ընթացքում[18]։ Մարդկային մշակույթում ալկոհոլային ընպելիքների մասին վկայությունը սկիզբ է առել դեռևս նեոլիթյան ժամանակաշրջանից[19] և առաջին իրեղեն ապացույցները կարելի է գտնել Եգիպտոսում մ.թ.ա մոտ 4000 թվականին[20]։

Ալկոհոլի օգտագործումը վերածվել է սովորական և ընդունված մշակույթի ամբողջ աշխարհում։ Չնայած իր լայն տարածմանը, ալկոհոլի օգտագործումըառողջության վրա զգալի վտանգ է ներկայացնում։ Աշխարհի շատ զարգացած երկրներում ալկոհոլի չարաշահումը և ալկոհոլիզմի վնասակար սովորույթը տարածված հիվանդություններ են[21]։ Սպառման բարձր մակարդակը կարող է հանգեցնել նաև լյարդի ցիռոզի, գաստրիտի, հոդատապի, պանկրեատիտի, հիպերտոնիայի, քաղցկեղի տարբեր ձևերի և մի շարք այլ հիվանդությունների առաջացման[22]։

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Flint, pp. 137–138.
  2. Mayer, p. 59.
  3. Grove JC, Gray LA, La Santa Medina N, Sivakumar N, Ahn JS, Corpuz TV, Berke JD, Kreitzer AC, Knight ZA (July 2022). «Dopamine subsystems that track internal states». Nature. 608 (7922): 374–380. Bibcode:2022Natur.608..374G. doi:10.1038/s41586-022-04954-0. PMC 9365689. PMID 35831501.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 Broom, p. 105.
  5. Smith, p. 238.
  6. «Cats' Tongues Employ Tricky Physics». 2010 թ․ նոյեմբերի 12.
  7. Smith, p. 237.
  8. Mayer, p. 54.
  9. «How do Giraffes Drink Water?». February 2016.
  10. 10,0 10,1 10,2 Chapman, R. F. (2012). Simpson, S. J.; Douglas, A. E. (eds.). The Insects: Structure and Function (5 ed.). Cambridge University Press. էջ 577. ISBN 978-1107310452.
  11. 11,0 11,1 Curtis, p. 569.
  12. Provan, p. 129.
  13. Institute of Medicine (2005). Dietary Reference Intakes for Water, Potassium, Sodium, Chloride, and Sulfate. Washington, DC: The National Academies Press. էջ 73. ISBN 978-0-309-13335-7.
  14. Greenhalgh, Alison (2001). «Healthy living – Water». BBC Health (English). BBC. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  15. Valtin, Heinz; Gorman, Sheila A. (2012). «Drink at least eight glasses of water a day: Really? Is there scientific evidence for "8 × 8"?». American Journal of Physiology. Regulatory, Integrative and Comparative Physiology. 283 (5): R993–R1004. doi:10.1152/ajpregu.00365.2002. PMID 12376390.
  16. Negoianu, Dan; Goldfarb, Stanley (2008). «Just Add Water». Journal of the American Society of Nephrology. American Society of Nephrology. 19 (6): 1041–1043. doi:10.1681/ASN.2008030274. PMID 18385417.
  17. 17,0 17,1 17,2 How much water do you actually need? Here's the science
  18. Gately, pp. 1–14.
  19. Patrick, Clarence Hodges. Alcohol, Culture, and Society. AMS Press, 1952, p. 13.
  20. Hanson, David. «Ancient Period». History of Alcohol and Drinking around the World. State University of New York. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 4-ին.
  21. «Global Status Report on Alcohol and Health» (PDF). World Health Organization. World Health Organization. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 4-ին.
  22. Fiebach, p. 387.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խմում» հոդվածին։