Խմբաքանդակ՝ մարտակառքով (մ․թ․ա․ 15-14-րդ դարեր, Լճաշեն)
Խմբաքանդակ՝ մարտակառքով | |
---|---|
նյութ | բրոնզ |
բարձրություն | 21,5 |
լայնություն | 11,5 |
խորություն | 6,4 |
ստեղծվել է | մ. թ. ա. 15-14-րդ դար |
կայք |
Խմբաքանդակ՝ մարտակառքով, մ․թ․ա․ 15-14-րդ դարերում Լճաշենում հայտնաբերված խմբաքանդակ, որը ներառված է Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուում 2009-442 համարի ներքո։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Որսի հետապնդման տեսարանով ձուլածո խմբաքանդակ է։ Քառանկյունաձև սնամեջ կոր հարթակի վրա դրված ճաղավոր անիվներով երկանիվ մարտակառք, որի թափքի վրա կիսապառկած դիրքով կանգնած են երկու զինվոր։ Նրանք կրում են կատարաձև վերնամասով սաղավարտ և զինված են դաշույնով։ Կառքը ունի թեթև թափք, ճաղավոր անիվներ (յուրաքանչյուրում՝ 6-ական ճաղ)։ Կառքին լծված զույգ ձիերը բարակիրան են, երկարադունչ, բաշերը՝ փարթամ, բարձր։ Նրանց առջևում ձողի վրա կանգնած է հալածվող որսը՝ եղջերուն, գլուխը զարդարված բազմաճյուղ եղջյուրներով։ Հարթակը սնամեջ է, եզրակողերը՝ եռանկյունաձև կտրվածքներով։ Արձանախումբը կանգնեցված է չորս սյուներից կազմված խարսխաձև հիմքով պատվանդանին[1][2]։
Հորինվածքի թեման աստեղային է։ Ունենալով պաշտամունքային նշանակություն, այսպիսի քանդակները օգտագործվել են իբրև հմայական զարդ՝ կառքի ընթացքի ժամանակ իրենց զրնգոցով կատարելով չարխափան թալիսմանի դեր, միաժամանակ հանդիսացել են շտանդարտներ՝ ընդգծելով տիրոջ հասարակական աստիճանակարգում[1][3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2016, 160 էջ։ A Glance from the Bronze Age. Yerevan, History Museum of Armenia, 2016, 160 pages.
- ↑ «8. Հայաստանը ուշ բրոնզի և վաղ երկաթի դարերում (Ք.ա. 1500-800 թթ.)». Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ հունիսի 14. Վերցված է 2017 թ․ փետրվարի 16-ին.
- ↑ «Խմբաքանդակ՝ մարտակառքով - Հայկական գանձարան». Հայկական գանձարան. Վերցված է 2017 թ․ փետրվարի 16-ին.(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, Երևան, 2010։
- Հարություն Մնացականյան, Լճաշենի մշակույթի զարգացման հիմնական էտապները, Երևան, 1968։
- Հասմիկ Իսրայելյան - Պաշտամունքն ու հավատալիքները ուշ բրոնզեդարյան Հայաստանում, Երևան, 1973։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակի նյութը տրամադրված է Հայաստանի պատմության թանգարանի կողմից ԳԼԱՄ ծրագրի շրջանակներում։
|