Խիրոնելյայի ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խիրոնելյայի ամրոց
իսպ.՝ Castillo de Gironella
Նկարագրություն
Տեսակդղյակ
Վարչական միավորԽիրոնելյա[1]
Երկիր Իսպանիա[1]
Քարտեզ
Քարտեզ
 Castell de Gironella Վիքիպահեստում

Խիրոնելյայի ամրոց (իսպ.՝ Castillo de Gironella), հնագույն ամրոց Իսպանիայի Կատալոնիա ինքնավար մարզի Բերգադա (կատ.՝ Bergada) կոմարկայի Խիրոնելյա փոքր քաղաքի հին թաղամասում։ Ամրոցն ընդգրկված է Կատալոնիայի ճարտարապետական ժառանգության կադաստրում և պահպանվում է որպես մշակութային հուշարձան, որ ունի ազգային արժեք[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամրոցն ու նրա սահմանները նշված են 1253 թվականի մի փաստաթղթում։ Ամրոցը կառուցվել է Պորտելայի բարոնների կողմից 13-րդ դարում[3]։ Այն ունեցել է ռազմավարական կարևոր նշանակություն, քանի որ իշխող դիրք ուներ Լլոբրեգատ գետի և Կասերաս հովտի նկատմամբ։ 19-րդ դարում ամրոցն ու ողջ Խիրոնելյան ավերվել են Կառլական առաջին պատերազմի ժամանակ (1839)[3]։ Ամրոցից դեպի հարավ տեղակայված տարածքներում կատարված պեղումների ժամանակ գտնվել են միջնադարյան խեցեգործական իրեր, որոնցից ամենահինը վերաբերում է 9-րդ դարի վերջին։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի պարսպի մնացորդները Խիրոնելյայի եկեղեցու մոտ

Ներկայում պահպանվում են հատվածներ ամրոցի պարսպից և քառակուսաձև աշտարակը։ Վերջինս որպես հենարան է ծառայում զանգակատան համար, որ գտնվում է այն ժայռի ծայրի, որը բաժանում է Լլոբրեգատ հին քաղաքը[4]։

Աշտարակի ու միջնադարյան ամրոցի ավերակները մեկ ամբողջություն են կազմում բնակավայրի կկենտրոնական հատվածի հետ։ ՄՆացորդները գտնվում են այն շինությունում, որ հասարակության շրջանում կոչվում է «Բանտ»։ Շինությունը կից է մունիցիպալիտետի խորհրդին[5]։

Կենտրոնական աշխատակի ժամացույցը տեղադրվել է 1932 թվականին[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. Generalitat de Catalunya (ed.). «Castell de Gironella». El patrimonio català (catalán). Վերցված է 29 de setiembre de 2014-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(չաշխատող հղում)
  3. 3,0 3,1 3,2 Ajuntament de Gironella (ed.). «Presó i torre del rellotge». Վերցված է 26 octubre 2014-ին.
  4. Generalitat de Catalunya (ed.). «Castell de Gironella». gencat.Gaudi Elementarquitectonic (catalán). Վերցված է 29 de setiembre de 2014-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(չաշխատող հղում)
  5. Generalitat de Catalunya (ed.). «Torre i Castell de Gironella». gencat.Jaciments (catalán). Վերցված է 29 de setiembre de 2014-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)(չաշխատող հղում)