Խելոք (անձնանուն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խելոք
Խելոք
Տեսակարական անձնանուն
Սեռարական
Նշանակությունիմաստուն
Ծագում
Ծագման լեզուհայերեն
ԳիրՀայոց գրեր
Կապված հոդվածներ«Խելոք» սկսվող էջեր

Խելոք, հայկական անուն։ Առաջացել է հայերեն խելոք՝ «իմաստուն» բառից։ Համապատասխանում է Սոֆիա անձնանունը[1]։

Գործածություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խելաւք, իր կնոջ՝ Փոխան տիկնոջ հետ միասին՝ Տուրուբերանի Արգելանայ վանքում, 1294 թվականին Հակոբ գրչին գրել տվեց մի Ավետարան[2]։
  • Խելաւք, կին Ծերուն քահանայի և մայր Խաչատուր սարկավագի, ով 1336 թվականին կազմեց Սարգիս քահանայի Սսում գրած Ավետարանը[3]։
  • Խելոք, կին Կիրակոսի և մայր Խաչատուրի, ով 1453 թվականին Ստեփաննոս գրչին գրել տվեց մի Ավետարան[4]։
  • Խելաւք, դուստր տանուտեր Առաքելի, ով 1478 թվականին Գամաղիելի վանքում (Խիզան), Հովհաննես վարդապետին գրել տվեց մի Ավետարան[5]։
  • Խելոք, կին Ամոնի՝ Խոսրովի որդու, ով 1478 թվականին Բռնաշենում Մխիթար քահանային գրել տվեց մի Ավետարան[5]։
  • Խելոք, դուստր Հռիփսիմեի, դստեր նույն Խոսրովի[6]։
  • Խելոք, կին Հայրապետի, թոռան նույն Խոսրովի[6]։
  • Խելոք, որպես իգական անուն, հիշատակված է 16-րդ դարում[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Բ, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1944, էջ 507-508 — 682 էջ։
  2. Ձեռագիր Վասպուրական 116-120
  3. Ձեռագիր Վասպուրական 185
  4. Ձեռագիր Վասպուրական 419
  5. 5,0 5,1 Ձեռագիր Վասպուրական 486
  6. 6,0 6,1 անդ 485
  7. Ձեռագիր Հալեպի Բ․ 135 ա