Խարշատ
Արտաքին տեսք
Խարշատ | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 143 կմ և մոտ 137 կմ |
Ավազանի մակերես | 3280 կմ² |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Արևելապոնտական լեռնաշղթա |
Գետաբերանի տեղակայում | Սև ծով |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Երկիր | Թուրքիա |
Երկրամաս | Գյումյուշհանեի մարզ |
Խարշատ, Խորշատ (հնում՝ Ծանախ), գետ Հայկական լեռնաշխարհում։ Երկարությունը մոտ 137 կմ է, պատկանում է Սև ծովի ավազանին։ Սկիզբ է առնում Արևելա-Պոնտական լեռների Խաղտյաց լեռնաշղթայի հարավային լանջերից, մոտ 2340 մ բարձրությունից։ Հոսում է դեպի հյուսիս-արևմուտք՝ Զիգանայի, Տրապիզոնի և Գյումուշխանեի լեռնաշղթաների միջև ընկած գոգահովտով։ Սնումը՝ մթնոլորտային տեղումներից և ստորերկրյա ջրերից, հորդացումը՝ աշնանը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 43)։ |