Խարիս Գիաննոպուլոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Խարիս Գիաննոպուլոս
Giannopoulos with the National Team.jpg
Ծնվել էհուլիսի 13, 1989(1989-07-13) (30 տարեկան)
ԾննդավայրՎերիա, Կենտրոնական Մակեդոնիա, Մակեդոնիայի և Թրակիայի ապակենտրոնացված վարչատարածք, Հունաստան
ՔաղաքացիությունFlag of Greece.svg Հունաստան
Մասնագիտությունբասկետբոլիստ

Խարալամպոս «Խարիս» Գիաննոպուլոս (Greek: Χαράλαμπος "Χάρης" Γιαννόπουλος, հուլիսի 13, 1989(1989-07-13), Վերիա, Կենտրոնական Մակեդոնիա, Մակեդոնիայի և Թրակիայի ապակենտրոնացված վարչատարածք, Հունաստան), հույն պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, որը խաղում է Հունաստանի Բասկետբոլի լիգայի և Բասկետբոլի Չեմպիոնների լիգայի անդամ «ԱԷԿ Աթենքի» կազմում։ Նա 2.01մ (6 ft 7 in)[1] հասակով տարբեր դիրքերից հաջողությամբ խաղացող է։

Մասնագիտական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիաննոպուլոսն իր կարիերան սկսել է հունական լիգայի «ՊԱՕԿ Տեսսալոնիկի» ակումբում՝ 2005–06 մրցաշրջանում[2]։ 2008 թվականին միացել է «Օլիմպիակոս Պիրեոս» հունական ակումբին։ 2009-2011 թվականների 2 մրցաշրջանում խաղացել է «Պանանիոս» ակումբում։ 2011-12 մրցաշրջանում միացել է «Պերիստերի» ակումբին, որից հետո 2012–13 մրցաշրջանում խաղացել է «Պանաթինաիկոս» ակումբում։

2013 թվականին պայմանագիր է կնքել Իսպանիայի ACB լիգայի Մանրեսա ԲԱ-ի հետ[3]։ 2015 թվականին Գիաննոպուլոսը վերադարձել է Հունաստան և պայմանագիր կնքել «Ռեթմնո Քրեթան Քինգս»-ի հետ[4]։ 2017 թվականի հուլիսի 10-ին վերականգնել է իր պայմանագիրը Քրեթան թիմի հետ մինչև 2020 թվականը և դարձել թիմի ավագ։

2018 թվականին նա պայմանագիր է կնքել Հունաստանի բասկետբոլի լիգայի «ԱԵԿ» ակումբի հետ[5]։

Կարիերա ազգային հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունաստանի պատանիների ազգային հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունաստանի պատանիների ազգային հավաքականների հետ Գիաննոպուլոսը խաղացել է 2005 թվականի ՖԻԲԱ Եվրոպայի մինչև 16 տարեկանների առաջնությունում և 2006 թվականի ՖԻԲԱ Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնությունում։ Նվաճել է արծաթե մեդալ 2007 թվականի ՖԻԲԱ Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնությունում։Նաև խաղացել է 2008 թվականի ՖԻԲԱ Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում, իսկ 2009 թվականի ՖԻԲԱ Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում նվաճել է ոսկե մեդալ :

Հունաստանի ավագների ազգային հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիաննոպուլոսը 2017 թվականին դարձել է Հունաստանի բասկետբոլի ազգային հավաքականի անդամ[6]։ Խաղացել է ՖԻԲԱ-ի 2019 թվականի Աշխարհի գավաթի խաղարկության որակավորման փուլում[7]։


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]