Խավիեր Դորադո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խավիեր Դորադո
Անձնական տվյալներ
Ազգությունը իսպանացի
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 17, 1977(1977-02-17)[1] (47 տարեկան)
Ծննդավայր Տալավերա դե լա Ռեինա, Toledo Province, Կաստիլիա-Լա Մանչա, Իսպանիա
Հասակ 180 սմ
Քաշ 77կգ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ավարտել է կարիերան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1997-2000 Իսպանիա Ռեալ Մադրիդ Բ 30 (0)
2000 Իսպանիա Ռեալ Մադրիդ 2 (0)
2000-2001 Իսպանիա Սալամանկա 32 (0)
2001-2006 Իսպանիա Սպորտինգ 146 (2)
2002-2003  Իսպանիա Ռայո Վալեկոնո 12 (0)
2006-2009 Իսպանիա Մալյորկա 2 (0)
2011-2012 Իսպանիա Ատլետիկո Բալեարես 10 (0)
Ազգային հավաքական
1998-2000 Իսպանիա Իսպանիա (մինչև 21) 4 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ֆրանցիսկո Խավիեր Դորադո Բելսա (իսպ.՝ Francisco Javier Dorado Bielsa,փետրվարի 17, 1977(1977-02-17)[1], Տալավերա դե լա Ռեինա, Toledo Province, Կաստիլիա-Լա Մանչա, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, պաշտպան։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ռեալ Մադրիդի» երիտասարդական ակումբի սան է։ 2000 թվականի աշխարհի ակումբային առաջնության երրորդ տեղի համար պայքարում նա չի կարողացել իրացնել հետխաղային տասնմեկ մետրանոցը, ինչի պատճառով «Ռեալը» պարտվել է մեքսիկական «Նեկակսե» ակումբին։ Իսպանիայի առաջնությունում Դորադոն դեբյուտը նշել է 1999/2000 մրցաշրջանում՝ 2000 թվականի փետրվարի 20-ին կայացած «Վալենսիա» ակումբի դեմ արտագնա խաղում։ Այնուհետև նա մասնակցել է ևս մեկ հանդիպման և մրցաշրջանի վերջում տեղափոխվել «Սալամանկա» ակումբ։ Սեգունդայում Խավիեր Դորադոն մասնակցել է 32 հանդիպման, ապա 2001 թվականին նա դարձել է «Սպորտինգ» ակումբ։ 2002/2003 մրցաշրջանում Դորադոն վարձավճարով խաղացել է «Ռեյո Վալեկանո» ակումբում։ Վերադառնալով «Սպորտինգ»՝ նա անցկացրել է ավելի քան 100 հանդիպում թիմի կազմում։ 2006-2009 թվականներին նա խաղացել է «Մալորկե» ակումբում, բայց մասնակցել է միայն 2 հանդիպման[2]։ 2011 թվականին նա վերսկսել է իր կարիերան՝ անցկացնելով մեկ մրցաշրջան «Ատլետիկո Բալեարես» ակումբի կազմում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Дорадо продлил контракт с «Мальоркой»» (ռուսերեն). Чемпионат.com. Վերցված է 2014 թ․ մայիսի 26-ին.

Արտաքինհղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]