Xcho (երգիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Խաչո Դունամալյան (Խչո)ից)
Xcho
Ի ծնե անունԽաչիկ Դունամալյան
Նաև հայտնի է որպեսXcho[1]
Ծնվել էհունիսի 9, 2001(2001-06-09)[1] (22 տարեկան)
Վանաձոր, Հայաստան[1]
Երկիր Հայաստան և  Ռուսաստան
Ժանրերհիփ-հոփ և փոփ
Մասնագիտությունհեղինակ-կատարող

Խաչիկ Դունամալյան (հունիսի 9, 2001(2001-06-09)[1], Վանաձոր, Հայաստան[1]), հայ երգիչ, առավել հայտնի է Խչո (անգլ.՝ Xcho) բեմական անունով[2]։ Իր երգերը կատարում է Glass Cage լեյբլի հովանու ներքո։ Նա Հայաստանից է և ապրում է Ռուսաստանում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 2001 թվականի հունիսի 9-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքում։ Սովորել է Վանաձորի համար 10 միջնակարգ դպրոցում։ Վաղ տարիքից դրսևորել է իր ունակությունները՝ արժանանալով շրջապատի ուշադրությանը[2]։ Ունի փոքր եղբայր՝ Համլետը։ Ազատ ժամանակ զբաղվում է սպորտով և սիրում է ճանապարհորդել։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորում է Վանաձորի Պետական Համալսարանի (ՎՊՀ) ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի (ԻԿՄ) բաժնում։

Ներկայումս Խաչիկ Դունամալյանը զբաղվում է ստեղծագործելով, գրում և կատարում է երգեր, ձայնագրվում է ստուդիայում, նկարահանում տեսահոլովակներ և սոցիալական ցանցերում ներկայացնում իր անձնական ապրանքանիշը։

Մեծ համբավ է ձեռք բերել հիփ հոփ ժանրի երգերի շնորհիվ, այդ թվում՝ «Это не любовь», «С ней я», «Когда ты рядом» և «I can fly» երգերը։ Նրա երգերը հասանելի են տարբեր հարթակներում։ Վերջերս նա իրեն ամբողջովին նվիրել է երաժշտական գործունեությանը։ Նրա մեծ նպատակներից է եղել դառնալ մեգաաստղ, որի կատարմանն են ուղղված նրա աշխատանքները[3]։

Խաչիկը համերգներ է տալիս ոչ միայն Ռուսաստանի Դաշնությունում, այլ նաև նրա սահմաններից դուրս[4]։ Երգչին նաև հաճախ հրավիրում են հեռուստաընկերություններ և ռադիո, որտեղ նա կատարում է իր երգերը։

Առաջին քայլերը սկսել է անել դեռ դպրոցական հասակից։ Իր առաջին ստեղծագործությունները Խաչիկ Դունամալյանը ցույց է տվել ընկերներին, ապա կիսվել սոցիալական կայքերում, որոնք շատ կարճ ժամանակում ճանաչում են ձեռք բերել[3]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոցիալական ցանցերում Խաչիկ Դունամալյանը սովորաբար իր հետևորդներին և երկրպագուներին չի պատմում իր անձնական կյանքի մասին, սակայն երբեմն հայտնվում են նկարներ իր մայրիկի, հայրիկի և կրտսեր եղբոր հետ։

Իր երգերում նա հաճախ խոսում է սիրո և հարաբերությունների մասին՝ չտալով ճշգրիտ պատասխան[2]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • CROSS (2020)
  • Immigrant (2022)

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Սինգլ Ալբոմ
2018 «Когда ты рядом» առանց ալբոմի
«Это не любовь»
(feat. Gor)
2019 «С ней я»
«Враг»
(feat. Gor)
«Be human»
(feat. Gor)
«Ты знай»
(feat. Gor)
«I can fly»
«No Bro»
«Волна»
2020 «Налей»
«Гангстер» «CROSS»
«Лондон»
«Листок»
«Memories»
(feat. MACAN)
«Дай мне огня»
(feat. Mr Lambo & Пабло)
«Мотив»
«Забираю души»
«Dollar»
«Майка»
«Mood» առանց ալբոմի
2021 «Only you»
(feat. Пабло & ALEMOND)
«Всё будет хорошо»
(feat. Mr Lambo)
«Вороны»
«Мысли»
«Путь»
«Эскизы» «Immigrant»
2022 «Вера»
«Ты и Я»
«Фая» առանց ալբոմի
«Про любовь»
«Нарекай»
«Где же вы»
2023 «Январь»
«Поэт»
«Музыка в ночи»
«DIAMOND»
«Моя»
2024 «Письмо»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Xcho: биография, фото (ռուս.)
  2. 2,0 2,1 2,2 «Xcho: биография, личная жизнь, фото». 9slim (ռուսերեն). 2019 թ․ օգոստոսի 23. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 27-ին.
  3. 3,0 3,1 «Xcho: биография, фото | Biogrf» (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 27-ին.
  4. «Молодежь дала жару, или Как прошел концерт GUF, MACAN и Xcho в Ташкенте». Afisha.uz. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 19-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]