Խաչոտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խաչոտ
Խաչոտ
Տեսակարական անձնանուն
Սեռարական
Ծագում
Ծագման լեզուհայերեն
ԳիրՀայոց գրեր
Կապված հոդվածներ«Խաչոտ» սկսվող էջեր

Խաչոտ, հայկական արական անուն։ Առաջացել է հայերեն խաչ բառից, բայց անհայտ է ոտ վերջավորության նշանակությունը։ Սկսել է գործածվել 13-րդ դարից[1]։

Գործածություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խաչոտ Շեխեանց, իր կնոջ՝ ավագ տիկնոջ հետ միասին՝ Անի մայրաքաղաքում, Տիգրանանց դռան մոտ ունեցած տունն ու խանութը նվիրել են Խծկոնից Ս․ Սարգիս եկեղեցուն, 1221 թվական[2]։
  • Խաչուտ, քահանա Դսեղի, մահացել է 1245 թվականին։
  • Խաչուտ, հայր Սարգսի, որ 1260-ական թվականներին Բագնայրին նվիրել է «ձիթահնաց աղցաւղի քար» և տարեկան 5 լիտր ձեթ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Բ, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1944, էջ 498 — 682 էջ։
  2. Արձանագրություն Շիրակ 128