Խաչիկ Աբեղյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբեղյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Աբեղյան Խաչիկ Անդրեի Աբեղյան Խաչիկ Անդրեի | |
---|---|
Ծնվել է | 1909 |
Ծննդավայր | Նախիջևանի գավառի Թազաքենդ գյուղում 1987 նոյեմբերին |
Մահացել է | 1987 |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | լրագրող, մանկավարժ |
Աշխատանք | ուսուցիչ, թերթի խմբագիր |
Աշխատավայր | Գրոհ, Սովետական Հայաստան և Բանբեր Հայաստանի արխիվների |
Խաչիկ Անդրեի Աբեղյան (1909, Նախճավան, Աստապատ-1987), հայ լրագրող, մանկավարժ։ Դեռ վաղ դպրոցական հասակից սիրում էր հայ, ռուս և համաշխարային գրականության դասականներին ընթերցել։ Դպրոցական էր, երբ սկսեց գրել առաջին թղթակցությունները։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Խաչիկ Անդրեի Աբեղյանը ծնվել է 1909 թվականին, պատմական Նախիջևանի գավառի Թաքազենդ գյուղում։
Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1928-1929 թվականներին, նա «Մուրճ և մանգաղ» թերթում գրական աշխատող դարձավ, կուսակցական բաժնի վարիչ, ապա՝ թերթի պատասխանատու քարտուղար։ Ապա երկու տարի որպես ուսուցիչ աշխատեց Կրասնոդարի մարզի Գոյթղ (այժմ Տուապսեի շրջան) հայկական գյուղում։ 1931-1935 թթ. նա «Գրոհ» թերթի պատասխանատու քարտուղարն էր, հետագա հինգ տարիներին՝ Դոնի-Ռոստովում «Ուդարնիկ» բանվորական թերթի խմբագրի տեղակալը։ Մեկ տարի (1941 թ.) նա ուսանեց Մոսկվայի Դտալինի անվան ակադեմիայում, հետո տեղափոխվեց Երևան և 1941-1942 թթ. աշխատեց «Կոմունիստ» թերթում որպես բաժնի վարիչ։ Խ. Աբեղյանը գերազանց տիրապետում էր հայերեն և ռուսերեն լեզուներին։ Նա ոչ միայն գրում էր ակնարկներ և հոդվածներ, այլև կատարում թարգմանություններ։ 1942-1952 թվականներին մայոր հայորդին որպես խմբագրի տեղակալ ծառայեց «Բոյեվայա զվեզդա», «Մարտական աստղ» թերթի խմբագրությունում։