Խաչեր (անձնանուն)
Արտաքին տեսք
Խաչեր Խաչեր | |
---|---|
Տեսակ | արական անձնանուն |
Սեռ | արական |
Ծագում | |
Ծագման լեզու | հայերեն |
Գիր | Հայոց գրեր |
Անվան այլ ձևեր | |
Կապված անուններ | Խաչերես |
Կապված հոդվածներ | «Խաչեր» սկսվող էջեր |
Խաչեր, հայկական արական անուն։ Հայերեն խաչ բառի հոգնակին է կամ Խաչերես անվան կրճատ տարբերակը։ Գործածվել է 13-17-րդ դարերում։ Այս անունից է առաջացել Խաչերյան ազգանունը 1839 թվականին[1]։
Գործածություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Խաչեր կրոնավոր, խնամակալ էր Կարապետի, ով 1274 թվականին կազմեց մի Աստվածաշունչ Կեսարիայում[2]։
- Խաչեր նկարիչ, ով 1294 թվականին ծաղկել է մի Ավետարան Տուրուբերանում, Խելոքի որդի Պռոշի համար[3]։
- Խաչեր քահանա, ով Բերկրիում 1307 թվականին ընդօրինակեց մի Ավետարան պարոն Նեքնեքի համար[4]։
- Խաչեր, հայր Պողոս քահանայի, ով Փոսի անապատում 1319 թվականին Ստեփանոս գրչին գրել տվեց մի Ավետարան[5]։
- Խաչեր, նշանավոր ճարտարապետ, ով 1628 թվականին կառուցել է Կոստանդնուպոլսի Պալաթ թաղի Ս․ Հրեշտակապետ եկեղեցին[6]։
- Խաչեր, որպես իգական անուն հիշատակված է 1845 թվականին[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Բ, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1944, էջ 491-492 — 682 էջ։
- ↑ Ալպօյաճեան «Պատմ․ հայ Կես․ Բ․», 1844
- ↑ Ձեռագիր Վասպուրական, էջ 120
- ↑ Ձեռագիր Վասպուրական 151
- ↑ Ձեռագիր Սեբաստիա (ՀԱ 1924, 516)
- ↑ Պ․ Կարապետեան «Յիշատ․ Սամաթ․ 298»
- ↑ Ձեռագիր Սանաս․ 32բ