Խաչատուր Սյուրմելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Խաչատուր Սյուրմելյան
Ծնվել է 1751
Ծննդավայր Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն
Մահացել է մայիսի 8, 1827({{padleft:1827|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:8|2|0}})
Մահվան վայր Վենետիկ, Ավստրիական կայսրություն
Անդամություն Մխիթարյան միաբանություն

Խաչատուր Սյուրմելյան (1751, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - մայիսի 8, 1827({{padleft:1827|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:8|2|0}}), Վենետիկ, Ավստրիական կայսրություն), հայ բառարանագիր, թվաբան, տոմարագետ։ Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ, քահանա (1773

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լույս են տեսել Սյուրմելյանի «Համառոտ թուաբանութիւն» (1778) և «Տոմարագիտութիւն․․․» (1818) աշխատությունները։ Առաջին գրքում, որ գրված է ժամանակի աշխարհաբարով, Սյուրմելյանը քննում է թվաբանության գործողությունները, դրանք դիտում համապատասխան համակարգերի մեջ, պարզաբանում մտավարժության լրացուցիչ խնդիրներով։ «Տոմարագիտոություն»-ը օրացույցի տեսակների, տարբեր տոմարների, այս կամ այն օրը գտնելու միջոցների համեմատաբար ամբողջական ուսումնասիրություն է։ Սյուրմելյանի գրչին են պատկանում նաև «Նոր բառգիրք հայկազեան լեզուի» (հատոր 1—2, 1836—1837) բառարանի (համահեղինակներ՝ Ավետիքյան Գաբրիել, Ավգերյան Մկրտիչ) Բ-Զ տառերի բառահոդվածները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 478 CC-BY-SA-icon-80x15.png